Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ազատվել բացասական մտքերից

10.10.2014

Ինչ անել այն կպչուն մտքերի հետ, որոնք փչացնում են ձեր կյանքը: Սովորելով «հետևել» ձեր մտքերին, կարող եք սովորել նաև ազատվել դրանցից: Ներկայացնում ենք մի քանի վարժություն, որոնք կօգնեն իրականացնել դա:

Վերցնեք թուղթ և գրիչ, ձեր առջև դրեք որևէ տեքստ (ցանկալի է գեղարվեստական ստեղծագործություն) և, կարդալով առաջին նախադասությունը, այն ձախ ձեռքով գրեք թղթի վրա: Գրելիս բարձրաձայն արտասանեք յուրաքնչյուր բառը: Այս վարժության իմաստն այն է, որ «շեղեք» ուղեղը, վերջինս զբաղեցնեք այնպիսի գործողությամբ, որի դեպքում հնարավորություն չի ունենա մեկ այլ բանի մասին մտածելու բացառությամբ այն խնդրի, որն այդ պահին ձեր առջև դրված է:

Ընտրված տեքստը նախադասություն առ նախադասություն պետք է արտագրել սկզբի համար մինչև 10-15 րոպե: Այնուհետև անհրաժեշտ է դադարեցնել և տեսնել արդյունքը, այսիքն` հանգիստ նստել ու հետևել ձեր մտքերին: Եթե կպչուն միտքը վերադառնում է, հարկ է շարունակել վարժությունը (եթե տվյալ պահին ժամանակային սահմանափակում չունեք) և արտագրել տեքստը ևս 10-15 րոպե:

Այս վարժությունը պետք է կատարել այնքան հաճախ, որքան կբռնեցնեք ձեզ վատ մտքի վրա: Եթե ձախլիկ եք, ապա գրել, բնականաբար, հարկ է աջ ձեռքով:

Իսկ եթե ձախ ձեռքով գրում եք նույնքան վարժ, որքան աջով (այսինքն գրելու ժամանակ ձեր ուղեղը շարունակում է «պտտեցնել» կպչուն մտքերը), ապա ավելի լավ է անել մեկ այլ վարժություն, որի կատարման համար պետք կգան արդեն երկու ձեռքերը. գրիչ վերցրեք երկու ձեռքին էլ և թղթի վրա իրար կողքի երկու կետ դրեք: Մտածեք որևէ երկար բառ և երկու ձեռքով այն միաժամանակ սկսեք գրել նշված կետերից՝ տարբեր ուղղություններով (այսինքն` հայելային արտապատկերմամբ): Այս վարժության հաճախականությունն ու տևողությունը նույնն է, ինչ նախորդինը:

Ժամանակի ընթացքում բացասական մտքերից ազատվելու համար դուք արդեն ոչ մի վարժության կարիք չեք զգա, այլ կսովորեք «ալիքը փոխել» ինքնուրույնաբար: Փորձեք, ընտրեք այն, ինչը ձեզ համար ավելի արդյունավետ կթվա:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 28245 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1233 անգամ
06.06.2026
Դիտվել է 416 անգամ
09.06.2026
Դիտվել է 343 անգամ
10.06.2026
Դիտվել է 252 անգամ
11.06.2026
Դիտվել է 220 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster