Գտնվել են դժբախտ սիրո դեմ երեք արդյունավետ դեղերը
30.09.2014
Դժբախտ սիրուց կփրկեն ասպիրինը, քաղցրը և միայնությունը: Հետազոտությունների արդյունքում այս եզարահանգման է եկել ամերիկացի հոգեբան Ուոթեր Միշելը:
«Որքան շատ եք դուք մտածում անհաջողության մասին, այդքան շատ եք անհանգստանում դրա համար: Որպեսզի կտրվեք խնդրից, ընդունեք մեկ-երկու հաբ ասպիրին, մի կտոր տորթ կամ այլ քաղցրավենիք կերեք»,-խորհուրդ է տալիս Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը:
Դեղի արդյունավետությունը տվյալ պարագայում դոկտորը բացատրում է նրանով, որ հոգեկան հուզումները լիովին համարժեք են ֆիզիկական ցավին: Նրա կարծիքով` արժե ընկերների հետ շփումներից ձեռնպահ մնալ, քանի որ սիրային անհաջողության քննարկումները միայն խորացնում են դեպրեսիան:
Թե ինչ կերպ է ազդում քացրավենիքը կոտրված սրտի վերականգնաման վրա` հետազոտության մեջ չի պարզաբանված:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9125 անգամ
Читать на русском
|