Պեդիկյուր` 10 քայլով
11.09.2014
Եթե չեք սիրում կամ ինչ-ինչ պատճառներով դժվարանում եք հաճախել գեղեցկության սրահ, ապա ներկայացվող եղանակը կդառնա ձեր անփոխարինելի օգնականը: Այն թույլ է տալիս շատ մատչելի կերպով տնային պայմաններում ինքնուրույն հարդարել ոտքերի մատները:
1. Կատարեք ոտքերի լոգանք` տաք ջրով: Այն պետք է տևի 10 րոպեից ոչ պակաս:
2. Լոգանքից հետո հարթեցնող միջոցներով կամ պեմզայով թեթև մշակեք կրունկները և ոտնաթաթերը: Հիշեք` ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում կտրել կոշտուկները:
3. Օգտագոծեք միջոց, որը հեռացնում է եղունգի կողքերին վերաճած մաշկը: Փայտե ձողով այն զգուշորեն հետ հրեք: Եթե վերք առաջանա, ապա վարակվելու հավանականությունը մեծ կլինի:
4. Այնուհետև կտրեք ոտքի եղունգները: Դրանք կտրվում են ուղիղ: Մի աշխատեք եղունգերը շատ կարճ կտրել կամ անկյունները կլորացնել, քանի որ դա կարող է հանգեցնել եղունգների սերտաճման:
5. Որպեսզի կտվածքը դառնա բացարձակ հավասար, հաջորդ քայլով խարտում եք եղունգները:
6. Դրանից հետո ցանկացած վարակազերծող միջոցով մշակում եք եղունգների շրջակայքն ու մատները:
7. Որպեսզի վերացնեք խոնավության հետքերը և կրեմի մնացորդները, եղունգները մաքրեք լաքը հանող միջոցով:
8. Եղունքներին քսեք հիմք, որից հետո՝ երկու շերտով գունավոր լաքը: Վերջինս հարկ չկա քսել եղունգի ողջ լայնքով:
9. Հեռացրեք մատների վրայի մազիկները:
10. Խոնավացնող կրեմով կատարեք ոտքերի թեթև մերսում:
Այժմ ձեզ համար պեդիկյուրը հասանելի է տնային պայմաններում:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8704 անգամ
Читать на русском
|