Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կինը պետք է զգա, որ իր կողքին տղամարդ կա. Քրիստինե Սահակյան

05.09.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Քրիստինե Սահակյանը:

-Ե՞րբ և ինչպե՞ս եք կատարել ձեր առաջին քայլերը երաժշտական ասպարեզում:

-Երաժշտության ասպարեզում առաջին քայլերս կատարել եմ 7-8 տարեկանից, երբ սկսեցի հաճախել երաժշտական դպրոց: Մեր ընտանիքում երաժշտական դպրոց հաճախել ենք բոլորս, նաև` քույրս և եղբայրս: Հաճախում էինք և սպորտի, և երաժշտության: Դա, կարելի է ասել, բնականոն աճի ընթացք էր: Երաժշտական դպրոցում հաջողություններս այնքան լավ էին, որ պարտադիր պետք է մասնակցեի բոլոր տարեվերջյան համերգներին և դաշնամուրից, և վոկալից: Երաժշտականում այնպես դասավորվեց, որ դաշնամուրիս ուսուցչուհին ասում էր պետք է դաշնակահարուհի դառնամ, վոկալիս ուսուցչուհին պնդում էր` պետք է երգես, իսկ դիրիժորությանս դասատուն` դիրիժոր դառնաս: Երևի թե հաջող էր ստացվում, դրա համար ձգտում էին, որ ես հենց իրենց դասավանդած ուղղությամբ շարունակեմ:

-Իսկ որո՞նք էին ձեր երազանքներն այդ շրջանում:

-Երբ խաղում էի, սիրում էի բեմը, բեմի վրա ապրած զգացումները: Հեռուստացույց դիտելիս, ինձ թվում է, բոլոր մանուկների մեջ էլ երազանք է ծնվում երբևիցե բեմ բարձրանալու, երգելու: Հետաքրքիր է, բայց կոնկրետ երազանք երբևէ չեմ ունեցել, բնականոն հունով գնացել եմ: Դրել եմ օրվա պահանջը, առաջադրանքը և առաջ եմ շարժվել:

600x580

-Փոքր ժամանակ կա՞ր ինչ-որ մասնագիտություն, որ նախընտրելի էր:

-Մանկուց մտածում էի, որ պետք է բժշկուհի դառնամ: Մայրս նույնպես բժշկուհի է ուզեցել դառնալ, բայց այնպես է ստացվել, որ այդ մասնագիտությամբ չի շարունակել: Ինձ թվում էր, որ ես էլ պետք է բժշկության ճանապարհն ընտրեմ, որովհետև դպրոցում սիրում էի այդ մասնագիտության հետ կապված առարկաները` քիմիա, կենսաբանություն: Բայց պատահեց այնպես, որ երգարվեստի ուղղությունն ընտրեցի:

-Քրիստինե, կա՞ն հաճույքներ, որոնցից դուք ձեզ զրկում եք հանուն երգեցողության:

-Այո, իհարկե: Կան, ասենք, որոշակի սեզոնային մրգեր, որոնք ձայնալարերի վրա բացասական են ազդում, օրինակ` ելակը, թութը: Դասատուս ինձ խորհուրդ էր տալիս ձեռնպահ մնալ դրանցից: Շատերի մոտ հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ չի կարելի թութ ուտել: Պարզվում է, որ այն իր վրա ունի փոքր աղվամազիկներ, որոնք նստում են ձայնալարերի վրա, ինչից ձայնը ծանրանում է, իսկ երգելը` դժվարանում: Նույնը ելակի դեպքում է: Նաև մածունը, որը ես այդքան սիրում եմ: Այն հանգստացնող հատկություն ունի և ձայնալարերը նստեցնում է:

600x580

-Ի՞նչ է ձեզ համար երջանկությունը:

-Երջանկությունը դա պահի զգացողություն է: Այն պահը, որը քեզ մեծ լիցքեր է բերում, ադրենալին հաղորդում, և դու թեթևություն ես զգում: Օրինակ՝ երաջինկ ես երեխայի ծնունդով, ինչն անբացատրելի է: Երջանիկ ես հաջող ելույթի հաջող ավարտով, երբ լսում ես դահլիճում ներկաների ծափողջյունները և գոհունակության խոսքերը: Երջանկությունն իրավիճակ է, բայց անընդհատ երջանիկ լինել, ինձ թվում է, անհնար է:

-Ի՞նչ եք կարծում, ընտանիքում տղամարդն ու կինը կարո՞ղ են հավասար իրավունքներ ունենալ:

-Գիտեք, ես գտնում եմ, որ ընտանիքում յուրաքանչյուրն ունի իր տեղն ու դերը: Երբեք կինը չի կարող կատարել այն գործառույթները, վերցնել իր վրա այն հոգսն ու պարտականությունը, որը կատարում է տղամարդը, և` հակառակը: Գտնում եմ, համենայնդեպս, ցանկալի է, որ կինը զգա` իր կողքին տղամարդ կա, ում վրա կարելի է հույս դնել, հենվել, շատ հարցերում ինքը քեզ օգնական է, և իհարկե, որի խոսքը պետք է դեր ունենա ընտանիքում: Իսկ դու` առաջնորդվես դրանով:

600x580

-Ինչի՞ց եք կյանքում ամենաշատը վախենում:

-Միանշանակ` հարազատների կորստից և պատահական աղետներից, որոնց ոչ մեկն էլ պատրաստ չէ:

-Քրիստինե, կյանքում ձեզ տրված ամենամեծ նվերը ո՞րն է եղել:

-Բնականաբար` երեխաներիս ծնունդը, որը շատ մեծ նվեր եմ համարում: Յուրաքանչյուր կին երազում է երեխա ունենալ և մայր դառնալ:

-Ո՞րն է ձեր երբևէ խաղացած ամենասիրելի դերը:

-Խաղացած դերերիցս ոչ մեկը չեմ ուզում առանձնացնել, որովհետև բոլորն էլ յուրովի սիրում եմ: Երբ դերը ստանձնում ես, արդեն սիրով ես այն կատարում: Եվ Փառանձեմն եմ սիրում, և «Աիդայի» Ամներիսը (տեսանյութը` LADYNEWS TV-ում), և «Տրուբադուրի» Ազուչենան, Ալմաստը յուրովի և բարդ կերպար է… Մի խոսքով` չկա այնպիսինը, որը չեմ սիրում: Երբ սիրով ես խաղում, քոնն ես մեջը ներդնում, որպեսզի կարողանաս հանդիսատեսին հաղորդել զգացածդ: Ցավոք սրտի, մեր օպերային թատրոնի երգացանկն այսօր սահմանափակ է, և շատ դերերգեր կան, որ կցանկանայի կատարել, սակայն առիթը չկա: Այդուհանդերձ, որ հերոսուհուն էլ մարմնավորեմ` դա կանեմ նույն սիրով և չեմ առանձնացնի:

600x580

-Երբևէ Հայաստանից դուրս աշխատելու հրավերներ եղե՞լ են և եթե այո, ապա ո՞րն է եղել ձեր մոտեցումը:

-Արտերկրից աշխատանքի հրավերներ ունեցել եմ, բայց դրանք պայմանավորված են եղել երկարաժամկետ պայմանագրերով, որոնք այդ տարիներին հարմար չէին` ընտանիքիս հետ կապված: Ընդունել եմ այն հրավերները, որոնք ենթադրել են մեկանգամյա համերգային կատարում, մեկանգամյա ներկայացման մասնակցություն: Երեք, հինգ տարով պայմանագրերի առաջարկները մերժել եմ, քանի որ չէի կարող ընտանիքիցս հեռու գտնվել:

-Արտերկրում խաղացած բեմերից որտե՞ղ են ձեզ ամենաջերմն ընդունել:

-Յուրաքանչյուր տեղ յուրովի է, տարբեր երկրներում տարբեր է նաև հանդիսատեսը: Սակայն, եթե անկեղծ լինեմ, ամենաջերմ և ամենախիստ հանդիսատեսը Գերմանիայում է: Նրանք երաժշտությունը յուրովի են ընկալում:

600x580

-Ինչպե՞ս եք հաղթահարում ձեր առջև առաջացած արգելքները:

-Գիտե՞ք, ես իմ առաջ արգելք, կարծես, չեմ տեսնում: Տեսնում եմ խնդիրը և գտնում դրա լուծումը: Եթե դու ինքդ քո առջև խնդիր ես դնում, ապա անպայման լուծումը կգտնես: Ուղղակի պետք է համբերատար լինել և այն ժամանակահատվածը, որը քեզ տրված է, արդյունավետ օգտագործել: Եթե պետք է օրվա մեջ 5 ժամ տրամադրել, տրամադրում ես 5 ժամ, իսկ եթե 1 ժամ տրամադրելով կհասցնես, շատ ավելի լավ: Պետք է ինքդ գտնես, թե ինչպես լուծել ծառացած խնդիրը:

-Եթե ամեն ինչ սկզբից սկսելու հնարավորություն լիներ, ինչ-որ բան կցանկանայի՞ք փոխել:

-Երևի թե` ոչ:

600x580

-Եվ վերջում, որպես դասախոս, մեկնարկած ուսումնական տարվա առիթով ի՞նչ կցանկանայիք մաղթել ուսանողներին:

-Ուսանողներին կցանկանայի ասել, որ իրենց ուսման յուրաքանչյուր օրը և ուսման տարիները գիտակցված օգտագործեն: Գիտակցելով, թե ինչու են ընտրել հենց այդ մասնագիտությունը, իրենց առջև նպատակներ դնեն և տան դրանց լուծումները: Եթե մասնագիտությունն ընտրում ես, պետք է սիրես այն և գիտակցես, թե ինչու ես այդ քայլին գնում: Առավել ևս` երգարվեստում պատահական չես կարող գտնվել: Անպայման պետք է սիրես, աշխատես և հասնես նպատակներդ, այլապես` անելիք չունես:

Հարցազրույցը` Նորայր Զորյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10334 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ պետք է իմանալ էլոս մազահեռացման մասին

01.04.2022
Էլոսը մարմնի անցանկալի մազերի հեռացման բավականին տարածված եղանակ է: Այն համեմատաբար նոր տեխնոլոգիա է և համարվում է մազահեռացման ամենաանվտանգ ու արդյունավետ մեթոդներից մեկը։

Հղիությունը զույգի կյանքում կարևոր փուլ է. ինչպես պատրաստվել այդ նշանակալի իրադարձությանը

09.02.2022
Վերջին հինգ տարվա ընթացքում իգական սեռի բնակչության շրջանում «անպտղություն» ախտորոշմամբ գրանցված հիվանդների թիվն աճել է գրեթե 19%-ով:

Իրինա Շեյքը Highsnobiety-ում. վառ ֆոտոսեսիա և հազվագյուտ հարցազրույց

18.09.2021
Իրինան հազվադեպ է շփվում լրագրողների հետ: Սակայն ռուս մոդելը Highsnobiety-ի համար բացառություն է արել: Նա ոչ միայն մասնակցել է նորաձևության վառ ֆոտոշարքի, որտեղ նկարահանվել է կիսամերկ, այլև հարցազրույց տվել:

Մրգային չիպսերի պահանջարկը շարունակում է աճել

24.02.2021
Հատուկ տեխնոլոգիայով մշակված մրգերը կարող են բերանի խոռոչը մաքրել ատամների քայքայման պատճառ հանդիսացող ավելի քան 95 % բակտերիաներից:

«Դառը ճշմարտությունն ավելի լավ է, քան քաղցր սուտը»․ Անի Գրիգորյան

15.01.2021
Ladynews.am-ի հարցազրույցը «Սոֆիա-2011» պայծառատեսների միջազգային մրցույթի հաղթող, հայ հանդիսադեսին առավելապես «Վեցերորդ զգայարան» հեռուստանախագծից հայտնի պայծառատես Անի Գրիգորյանի հետ։

Դեմքի ուրվագծային պլաստիկա. էսթետիկ բժշկության կարևորագույն ձեռքբերումներից մեկը

31.07.2020
Այն հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում, առանց վիրահատական միջամտության վերացնել կնճիռները, շտկել տարբեր տիպի անհամաչափությունները, ինչպես նաև ծավալ հաղորդել այս կամ այն հատվածին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2022 10:25
Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է, որ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2023 թվականին տեղի կունենա մարտի 12-ին «Դոլբի» թատրոնում:
17-05-2022 10:11
Netflix սթրիմինգային ծառայությունն աշխատում է «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ սեզոնի վրա։  Նշվում է, որ այս պահին նոր սերիաների համար դերասանների հավաքագրումն է ընթանում։
17-05-2022 10:07
ԱՄՆ-ում տեղի բնակչուհին երկու անգամ նկատողություն է ստացել աշխատավայրում՝ փարթամ մարմնի համար: Կալիֆոռնիայի նահանգից Նինա Օսեգեդան իր բլոգում պատմել է գործընկերների եւ ղեկավարության բացասական մեկնաբանությունների մասին՝ կապված իր մեծ կրծքի եւ հետույքի հետ։
17-05-2022 07:33
Բրիթնի Սփիրսը կորցրել է երեխային, որին սպասում էր իր փեսացուից՝ սպորտային մարզիչ Սեմ Ասգարիից: Այս մասին Instagram-ում երկրպագուներին ասել է երգչուհին։
17-05-2022 02:29
Հեռուստահաղորդավար, դերասան և կինոռեժիսոր Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանող, տավիղահար Սոֆյա Կալանդաձեի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, իսկ զույգը նախօրեին ամուսնացել է Սուզդալի Սպասո-Եվֆիմիև վանքում։ 20-ամյա կինը 38 տարով փոքր է 58-ամյա հեռուստահաղորդավարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022
Այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը:

LADYNEWS TV
Իտալիայի Թուրին քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2022
Դիտվել է 1045 անգամ
13.05.2022
Դիտվել է 422 անգամ
12.05.2022
Դիտվել է 416 անգամ
17.05.2022
Դիտվել է 255 անգամ
14.05.2022
Դիտվել է 184 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster