Թարմացնող ըմպելիք` կոճապղպեղով և նարինջով
29.07.2014
Կոճապղպեղի արմատները հայտնի են իրենց օգտակար հատկություններով ոչ միայն հարազատ Հարավային Ասիայում, այլև նրա սահմաններից շատ ու շատ հեռու:
Այն տարբեր ձևերով օգտագործվում է ոչ միայն զանազան ուտելիքների մեջ, այլ նաև բժշկության, ինչը պայմանավորված է կոճապղպեղի հակաբորբոքային և կենսունակությունը բարձրացնելու հատկություններով:
Այս համեղ ընպելիքը ևս կարող է համալրել ձեր սիրած և օգտակար խմիչքների շարքը:
Անհրաժեշտ են.
Կոճապղպեղ` մաքրած և քերիչով անցկացրած` 3 ճաշի գդալ ջուր` 3 բաժակ թարմ քամված նարնջի հյութ կիտրոնի հյութ` 1.5 թեյի գդալ շաքարավազ` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Ջուրը և կոճապղպեղը լցնել տարրայի մեջ և տաքացնել մինչև եռալը: Վերցնել կրակի վրայից: Թողնել առնվազն 5 րոպե:
Քամել: Ավելացնել կիտրոնի և նարնջի հյութերն ու շաքարավազը: Տաքացնել մինչև ցանկալի աստիճան կամ մատուցել սառը վիճակում` ավելացնելով սառույց:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8516 անգամ
Читать на русском
|