Իմբիրով լիմոնադ` շոգ եղանակի համար
08.07.2014
Իմբիրով լիմոնադը լի է վիտամիններով և բարձրացնում է դիմադրողականությունը` փոխարինելով թեյին, որը շոգ եղանակին այդքան էլ հաճելի չէ:
Անհրաժեշտ են. - 2 խոշոր կիտրոն, - մի կտոր իմբիրի արմատ (մոտ 10-15սմ), - մեկ բաժակ շաքարավազ, - 2 լիտր սառը խմելու ջուր:
Պատրաստման եղանակը. Կիտրոնները լավ լվանալ, իմբիրը մաքրել: Լիմոններն ու իմբիրը մանր կտրատել ու հարել բլենդերում: Այնուհետև լցնել ջրամանի մեջ, վրան ավելացնել ջուր և թողնել մոտ մեկ ժամ: Ավելացնել շաքարավազը: Սառեցնել և խմել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8944 անգամ
Читать на русском
|