Աղցան` ծովախեցգետնի ձողիկներով և լոլիկով
30.06.2014
Չնայած պարզ բաղադրությանը, ծովախեցգետնի ձողիկներով և լոլիկով պատրաստվող այս աղցանը շատ համեղ է: Այն շատ կհավանեն անգամ Ձեր ամենախստապահանջ հյուրերը:
Պատրաստման համար անհրաժեշտ են.
ծովախեցգետնի ձողիկներ` 250 գրամ
լոլիկ` 1 հատ
մայոնեզ
սխտոր:
Պատրաստման եղանակը.
Լոլիկն ու ծովախեցգետնի ձողիկները մանրեցրեք, խառնեք իրար:
Ճզմած սխտորը խառնեք մայոնեզի հետ և լցրեք աղցանի վրա` նորից լավ խառնելով: Սխտորի չափը` ըստ ճաշակի:
Աղցանը պատրաստ է, դրեք սառնարանը և մի քանի ժամ հետո համտեսեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7978 անգամ
Читать на русском
|