Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Աղցան «Գարնանային օր»

28.03.2012

Գարնան այս շրջանում սնունդը պետք է լինի առավելապես վիտամինառատ, բազմազան: Այն Ձեզ լիցքեր պիտի հաղորդի նաեւ իր գունային ճոխությամբ: Ինքներդ կհամոզվեք, որ այս բոլոր առանցքային կետերը հաշվի են առել «Գարնանային օր» աղցանը հղացողները:

Հարկավոր է'

300 գ հավի ֆիլե,
3 ձու ,
400 գ կարտոֆիլ,
300 գ գազար,
200 գ մարինացված սունկ (ցանկալի է շամպինիոն),
սոխ,
աղ,
մայոնեզ:

Նախ անհրաժեշտ է եփել կարտոֆիլը, գազարը , հավի միսն ու ձուն, թողնել՝ հովանան:


Ապա եփված կարտոֆիլն ու գազարը անցկացրեք քերիչով, հավի միսը և ձուն էլ մանր կտորների կտրատեք: Կտրատել նաև սոխը, շամպինիոնները :

Այդքանն անելուց հետո սկսվում է ամենահետաքրքիրը: Վերցնում ենք մեծ մակերեսով ափսե, լցնում կարտոֆիլի մի շերտ, աղ ցանում վարան, պատում մայոնեզով:

Այնուհետը անցնում ենք հաջորդ' շամպինիոնային շերտին, որի վրա նույնպես մայոնեզ ենք լցնում:

Հետո փռում ենք քերած գազարը' նորից պատելով մայոնեզով, մի փոքր աղ ենք ցանում:

Անցնում մյուս շերտին' հավի մսին, որը նույնպես մայոնեզով ենք պատում, իսկ վերջին շերտում կտրտած սոխն ու ձուն են:


«Գարնանային օրը» վերջում ամբողջացնում ենք մեր սիրելի կանաչեղենով: Ահա և վերջ, մնում է համտեսել: Բարի ախորժակ :

Դիտվել է 8591 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ֆրանսիական կարտոֆիլի կակարկանդակ. նուրբ և համեղ ուտեստ

17.06.2025
Նույնիսկ եթե կարտոֆիլային ուտեստները ձեր խոհանոցում տարածված չեն, անհնար է դիմադրել այս ֆրանսիական կարկանդակին։ 

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025
Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։ Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։

Հնդկացորենի կոտլետներ

02.05.2025
Բոլորը հավանաբար գիտեն այս հացահատիկային կուլտուրայի սննդային հատկությունների մասին, բայց միայն քչերին է հաջողվում լիովին բացահայտել դրա խոհարարական ներուժը։ Ահա թե ինչու որոշեցինք առաջարկել այս կոտլետների գաղափարը:

Աղցան «Վիտամինային ռումբ» 

04.04.2025
Այս աղղցանը շատ առողջարար է և հեշտ է պատրաստվում։

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025
Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-06-2025 10:42
Մեծ Բրիտանիայի իշխանությունները, կանանց եւ աղջիկների հանդեպ բռնության դեմ պայքարի միջոցների խստացման շրջանակում, հայտարարել են պոռնոգրաֆիական նյութերի արգելման մասին, որոնք խեղդման տեսարաններ են պարունակում։
24-06-2025 05:44
Փոփ-աստղը Սաբրինա Քարպենտերը շարունակում է զարմացնել երկրպագուներին Prada Beauty-ի հետ ոճային համագործակցությամբ։ Prada Beauty-ն ազդարարել է շուրթերի Banana Yellow նոր բուրավետ բալզամը, որը հարմարեցվում է մաշկի տակ, վառ դեղին սթիկով, նուրբ ոսկեգույն ավարտով։ Չնայած հյութալի գույնին՝ բալզամը կիսաթափանցիկ է եւ շուրթերին հաղորդում է բնական փայլ։
24-06-2025 03:50
Բրեդ Փիթը և նրա 32-ամյա սիրուհի Ինես դե Ռամոնը ներկա են գտնվել «Ֆորմուլա 1» ֆիլմի եվրոպական պրեմիերային, որտեղ 61-ամյա դերասանը խաղացել է գլխավոր դերը: Միջոցառումը տեղի է ունեցել Լոնդոնի Լեսթեր հրապարակում:
24-06-2025 02:57
28-ամյա Կլավա Կոկան որոշել է անկեղծ խոստովանություններ անել սոցիալական ցանցերում: Երգչուհին իր բաժանորդներին ասել է, որ վերջերս աշխատանքից բացի ուրիշ բան անելու հնարավորություն չունի: «Ես հեռախոսս վերցնում եմ աշխատանքային զրույցների հետ, հենց որ աչքերս բացում եմ, և նույն կերպ քնում եմ», - ասել է երգչուհին: Նրա խոսքով՝ իրեն պակասում է անհոգության զգացումը: Բացի այդ, չնայած աշխատանքը հաճույք է պատճառում իրեն, աստղը մտահոգված է, որ կարող է գերհոգնածություն ստանալ:
24-06-2025 01:54
Լանա Դել Ռեյը ծննդյան օրը նշել է ամուսնու՝ 56-ամյա Ջերեմի Դյուֆրենի հետ։ Երգչուհին դարձել է 40 տարեկան։ Նա տոնակատարությունից լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.06.2025
Դիտվել է 580 անգամ
19.06.2025
Դիտվել է 548 անգամ
23.06.2025
Դիտվել է 488 անգամ
20.06.2025
Դիտվել է 466 անգամ
21.06.2025
Դիտվել է 271 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster