Ինքնագնահատականը սեփական անձի հանդեպ շատ կարևոր է և այն դժվար է շտկել:
Հնարավոր է` տարիներով աշխատեք Ձեր կատարելագործման վրա, բայց մտերիմ մարդու մեկ բառը կամ քայլը կոտրի Ձեզ: Որպեսզի նման բան տեղի չունենա, անհրաժեշտ է, որ առաջին հերթին իմանաք, թե ինչ եք մտածում Դուք Ձեր մասին:
Բա՞րձր է Ձեր ինքնագնահատականը, թե՞ թերագնահատում եք Ձեզ: Սա իմանալու համար պարտադիր չէ գնալ հոգեբանի մոտ. ընդամենը պատասխանեք այս մի քանի հարցերին: Պատասխանները պարզ են` այո կամ ոչ:
1. Դուք չե՞ք կարող ժպիտով ու երախտագիտությամբ ընդունել հաճոյախոսությունը և ժխտո՞ւմ եք այն փաստը, որ լավն եք:
2. Վախենո՞ւմ եք, որ շրջապատի մարդիկ կբացահայտեն, որ այդքան էլ խեալցի ու գեղեցիկ չեք, որքան թվում եք:
3. Կարողանո՞ւմ եք Ձեր մեջ 5 որակ նշել, որոնց մնացածից ավելի շատ եք սիրում:
4. Երբ ինչ-որ բան անելու առաջարկ եք ստանում, ինչի՞ մասին եք մտածում: Այն մասին, թե ինչքան լավ կլինի, եթե Ձեզ մոտ ամեն ինչ ստացվի՞, թե՞ անհեթեթ իրավիճակում կհայտնվեք, եթե ընդհանրապես չստացվի:
5. Եթե Ձեզ առջադրվել է բարդ խնդիր, որը պետք է անպայման հաղթահարել, ուրախանո՞ւմ եք, թե՞ Ձեզ տրամադրում եք անհաջողության:
Պատասխանեք անկեղծ` եղեք ազնիվ ինքներդ Ձեզ հետ: Դուք կհասկանաք Ձեր ինքնագնահատականի առանձնահատկությունները, երբ ևս մեկ անգամ ուշադիր կարդաք Ձեր պատասխանները: Եթե Դուք հաճոյախոսությունը չեք կարողանում բարեհաճ կերպով ընդունել, կամ վստահ եք Ձեր անհաջողության հարցում, ապա Ձեր ինքնագնահատականի վրա արժե աշխատել: Փորձեք արժևորել Ձեզ:
09-09-2026 10:40 Սեպտեմբերի 8-ին Վենետիկի կինոփառատոնը հատկապես հուզիչ շրջադարձ ունեցավ։ Այդ օրը տեղի ունեցավ Էլեն Բյորստինի հուզիչ մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչները ներկայացրեցին նաև երեք դրամատիկ ֆիլմ՝ «Հայացք հետ»՝ Հիրոկազու Կորե-եդայի երկու դպրոցական աղջիկների մասին պատմող չափահասության պատմություն, Տոմմասո Լանդուչիի «Իմ աղջիկները»՝ ծանր հաշմանդամ երեխայի հոր մասին պատմող պատմություն, և Պաոլո Ստրիպպոլիի «Անծանոթը»՝ դետեկտիվ տարրերով դրամատիկ թրիլեր՝ մութ ընտանեկան գաղտնիքների մասին։
09-09-2026 10:38 Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է առաջացել իր՝ այժմ վիրուսային դարձած հեշտոցի բույրով մոմերի՝ This Smells Like My Vagina գաղափարը, որը նա թողարկել է 2020 թվականին: Փելթրոուի խոսքով՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը և ստեղծագործական տնօրեն Դուգլաս Լիթլը մշակում էին «հողային» բույր Goop ապրանքանիշի համար: Նրանք ուսումնասիրում էին լոլիկի տերևի և ջրիմուռների նոտաները, երբ նա պատահաբար հանդիպել է մի բույրի, որը դուր է եկել: «Ես նրան ասացի. «Սա բուրում է ինչպես իմ հեշտոցը»: Կատակում եմ», - խոստովանել է 53-ամյա դերասանուհին YouTube-ի Friends Keep Secrets փոդքասթում: Այնուամենայնիվ, Լիթլը Փելթրոուի գաղափարը «հանճարեղ» է համարել: «Նա կարծեց, թե ես լուրջ եմ ասում, և պատրաստեց մոմ՝ «Սա բուրում է ինչպես իմ հեշտոցը» անվամբ»:
09-09-2026 10:37 Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո երկրի բնակիչների շրջանում առաջացան բազմաթիվ տրամաբանական հարցեր։ Առաջին հերթին դրանք վերաբերում էին սասեքսցիների կարգավիճակին և այն հարցին, թե արդյոք նրանք կկարողանան հեշտությամբ միանալ թագավորական ընտանիքին։ Չարլզ III-ը վերջապես որոշեց պատասխանել դրանց։ Վերադարձից հետո առաջին անգամ, ըստ Daily Mail-ի, նա խախտեց լռությունը և հատուկ նամակ ուղարկեց պետական ծառայողներին՝ նշելով, որ ո՛չ իր որդին, ո՛չ էլ նրա կինը այլևս չեն ներկայացնելու միապետությունը։
09-09-2026 10:32 Նուշը նկատելիորեն չի թեթևացնում տագնապայնության և դեպրեսիայի թեթև ու չափավոր ախտանիշները։ 84 մասնակցի ներգրավմամբ անցկացված 12-շաբաթյա փորձարկման արդյունքում նման եզրահանգման են եկել Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները։ Նուշը նաև չի ազդել աղիքային միկրոֆլորայի կազմի կամ կարճշղթա ճարպաթթուների մակարդակի վրա։ Այսպիսով, հետազոտությունը չի հաստատել ենթադրությունն այն մասին, թե նուշի կանոնավոր օգտագործումն ընդունակ է բարելավել հոգեվիճակը աղիների փոփոխությունների միջոցով։
09-09-2026 02:51 Ավստրիայում հայտարարվել է 22-ամյա Լուսիա Սիսիչի մահվան մասին, ով կրում էր «Միսս Ավստրիա 2024» տիտղոսը։ Նա ծննդյան օրվանից պայքարում էր սրտի ծանր հիվանդության դեմ և կյանքի ընթացքում բազմաթիվ վիրահատությունների էր ենթարկվել, սակայն նրա մահվան ճշգրիտ պատճառը դեռևս պարզված չէ։