Ինչպես ճիշտ չորացնել մազերը. 5 կանոն
29.05.2014
Հոգնե՞լ եք ամեն օր մազերը ֆենով չորացնելուց: Այս պարզ կանոնները Ձեզ կօգնեն այդ խճճված գործն առավել արդյունավետ դարձնել:
1. Մազերը բաժանեք փնջերի` օգտագործելով վարսահարդարման սեղմիչներ, և չորացրեք փունջ առ փունջ, միաժամանակ սանրելով խոզանակով: ֆենը պահեք փնջերից 10 սանտիմետր հեռավորության վրա: Այդպես դուք մասերը կչորացնեք արագ, իսկ սանրվածքը խնամված տեսք կունենա:
2. Նստեք: Մենք սովոր ենք մազերը չորացնել կանգնած` լոգարանի հայելու առջև և, որպես կանոն, դա անում ենք շատ արագ: Մասնագետները խորհուրդ են տալիս տեղավորվել առավել հարմար` ձեռքի տակ ունենալով բոլոր անհրաժեշտ պարագաները: Այդպես դուք վարսահարդարումը կավարտեք սովորակաից ավելի շուտ:
3. Մազերի խոզանակը պահեք աջ ձեռքում (եթե ձախլիք չեք), և վարսերի հարդարումը կդառնա շատ ավելի հարմար:
4. Արմատներին մոտ բարձրացրեք մազերը: Օգտագործեք խոզանակ, մազերը ձգելով դեպի վեր: Այդպիսով սանրվածքին ավելի շատ ծավալ կհաղորդեք:
5. Միշտ հագցրեք ֆենի ուղղորդիչ կցիչը, որպեսզի օդի հոսքն ուղղորդվի մազերի աճի ուղղությամբ` արմատներից դեպի ծայրերը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13797 անգամ
Читать на русском
|