Լոլիկով ու ծովախեցգետնի ձողիկներով աղցան. պատրաստեք մի քանի րոպեում
17.05.2014
Լոլիկի ու ծովախեցգետնի այս յուրօրինակ համադրությունը հաճելի համային զգացողություններ կպատճառի Ձեզ: Սիրելի կանայք, աղցանի պատրաստման համար շատ բան չի պահանջվի:
Անհրաժեշտ են.
լոլիկ` 250 գրամ
մայոնեզ` ըստ ճաշակի
ծովախեցգետնի ձողիկներ` 200 գրամ
սխտորը, աղն ու պղպեղը` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Կտրտած ծովախեցգետնի ձողիկները խառնեք մանր կտրտած լոլիկի հետ: Այնուհետև վրան ավելացրեք մանրեցված սխտորը, հետո աղը, պղպեղն ու մայոնեզը և լավ խառնեք: Հաճելի համտեսում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6947 անգամ
Читать на русском
|