Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ցածր ինքնագնահատականը ծնում է ագրեսիա այլ ազգերի հանդեպ

24.04.2014

Ցեղասպանությունը մեկ այլ էթնոսի ոչնչացումն է ելնելով նրա էթնիկական պատկանելիությունից: Որոշիչ է ոչ թե մարդկանց քանակն, այլ էթնիկական պատկանելիությունը:

«Այս տեսանկյունից  հայ ժողովրդի  նկատմամբ թուրքերի կողմից միշտ էլ իրականացվել է  ցեղասպանության քաղաքականություն, ու մինչ օրս էլ այդ քաղաքականությունը շարունակվում է»,- Ladynews.am-ի հետ զրույցում նշեց  հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Միքայելյանը: Վերջինիս հետ զրույցում մենք փորձեցինք հասկանալ՝ հոգեբանական ինչպիսի խնդիրներ են ունեմում այն ազգերն, ովքեր ցեղասպանություն են իրականացնում մեկ այլ ազգի նկատմամբ:

«Մենք` հայերս, պետք է հաշվի առնենք, որ ժամանակը չի փոխի թուրքերի, ադրբեջանցների վերաբերմունքը մեր ազգի նկատմամբ. նրանց մոտ մանկությունից սերմանվում է ատելություն հայերի հանդեպ: Այդ ատելությունը նրանց համար «նորմալ» բնույթ է կրում, իսկ դա արդեն պաթոլոգիա է, այսինքն, եթե որևէ ազգի մոտ ձևավորվում է նորմալ վերաբերմունք  դաժանության նկատմամբ, ապա տվյալ ազգը գտնվում է հոգեկան պաթոլոգիկ դաշտում»,- բացատրեց Վլադիմիր Միքայելյանը:

Ի՞նչն է ընկած նման խնդիրների առաջացման հիմքում և ո՞րն է ազգերի միմյանց հանդեպ ունեցած ատելության պատճառը:

«Եթե մարդը սեփական ազգին չի սիրում, սկսում է այլ ազգերին ևս ատել: Թուրքերի մոտ  սեփական ազգի նկատմամբ բացակայում է դրական դիրքորոշում: Պատկերացրեք, եթե մարդն ինքն իր հանդեպ չունի դրական հույզեր, ապա նա ուրիշին  էլ չի կարող սիրել. պետք է առաջին հերթին ընդունես ու սիրես քեզ,  հետո  ուրիշին: Նույնն էլ ազգերի դեպքում է. եթե ինչ-որ ազգ չի ընդունում սեփական էթնիկական նույնականացումը, ուրիշինը ևս չի ընդունի»,- ասաց մասնագետը՝ նշելով, որ գոյություն ունի ազգային ինքնագնահատական. եթե ազգի ինքնագնահատականը ցածր է, ապա տվյալ ազգի մոտ առաջանում է ագրեսիա այլ ազգերի նկատմամբ, և հակառակը, եթե ազգային ինքնագնահատականը շատ բարձր է, ապա այդ ազգի մոտ էլ ձևավորվում է արհամարհական վերաբերմունք մնացած ազգերի հանդեպ: Ինչպես նշեց մասնագետը, երկու դեպքում էլ երևույթները պաթոլոգիկ են:

Խոսելով մասնավորապես թուրքերի հայ ժողովրդի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին մասնագետը փաստեց. «Թուրքերը, ունենալով ցածր ազգային ինքնագնահատական,  չեն ընդունում հայ ժողովրդի արժանիքները, որոնք ամեն վայրկյան իրենց աչքի առաջ են:  Հենց դա էլ պատճառներից մեկն է, որ նրանք փորձում ոչնչացնել այն օբյեկտը, որն անընդհատ մատնանշում է իրենց թերարժեքությունը»:

Մասնագետի խոսքով` ինչպես մարդն, այնպես էլ էթնոսը, փորձում է փախչել սեփական թերարժեքությունից. դա դրսևորվում է և՛ ագրեսիայով, և՛ ռեգրեսիայով, և՛ մեկուսացմամբ: Վլադիմիր Միքայելյանը նշեց, որ թուրքերն ընտրել են ամենապարզունակ ձևը ագրեսիան, որ բնորոշ է նախնադարյան մարդուն. ագրեսիան չի համարվում լիարժեք պաշտպանական մեխանիզմ, այն պարզունակ պաշտպանական մեխանիզմ է:

«Այսօր Թուրքիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը չընդունելը վկայում է նույն երևույթի մասին. լիարժեք ազգային ինքնագնահատականը պետք է ենթադրի ազնվություն սեփական պատմության նկատմամբ, իսկ դա բացակայում է թուրքերի մոտ: Ընդունել այդ իրողությունը, նշանակում է ընդունել սեփական թերաժեքությունն ու այն փաստը, որ Թուրքիան գտնվում է զարգացման պարզունակ փուլում»,- պարզաբանեց մասնագետն ավելացնելով, որ տեխնիկական նվաճումներն ու արտաքին կողմը չեն էական, հոգեկանն է էական. այն լրիվ այլ դաշտ է...

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4050 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-06-2026 12:22
Հումորիստ Միխայիլ Գալուստյանի 39-ամյա նախկին կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, խոստովանել է, որ կատակերգուի նոր ընկերուհու՝ Լիլիա Կիոսսեի հետ ծանոթացել է ամուսնալուծությունից առաջ։ «Մենք ճանաչում ենք միմյանց. նա նույնիսկ մեր տուն էր գալիս աշխատանքի համար։ Մենք ճանաչում ենք միմյանց այնքան ժամանակ, որքան նա ճանաչում է Միշային։ Հանգամանքների համադրության պատճառով նոր կարգավիճակում ես դեռ չեմ հանդիպել նրա հետ», - գրել է Գալուստյանը Instagram-ում։
11-06-2026 02:25
Չարլզ III-ը իր զարմուհիներին՝ արքայադուստրեր Բեատրիսին և Եվգենիային, որոնք անարգված Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի դուստրերն են, վտարում է թագավորական նստավայրից, հաղորդում է RadarOnline-ը: Ազգային աուդիտի գրասենյակի կողմից նախկինում հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ Չարլզ III-ի զարմուհիները տարիներ շարունակ անվճար ապրել են պալատում՝ չկատարելով  թագավորական պարտականությունները:
11-06-2026 01:27
84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հաղորդվել է Բանակի թատրոնի կայքում, որտեղ նա ծառայել է։ Չուրսինայի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր։
11-06-2026 00:30
76-ամյա երգիչ Ալեքսանդր Բուինովի տնօրեն Սերգեյ Պուդովկինը հերքել է արտիստի թեթև կաթվածի մասին տեղեկությունները։ Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վիճակը ներկայումս լավ է գնահատվում։
10-06-2026 12:29
Իտալական Prada նորաձևության տունը ներկայացրել է մասնագիտացված կոստյում, որը նախատեսված է NASA-ի տիեզերագնացների Artemis IV առաքելության տիեզերական կոստյումների տակ կրելու համար, հաղորդում է Reuters-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 1226 անգամ
06.06.2026
Դիտվել է 415 անգամ
09.06.2026
Դիտվել է 340 անգամ
10.06.2026
Դիտվել է 247 անգամ
11.06.2026
Դիտվել է 212 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster