Աղցան` ծովախեցգետնի ձողիկներով և վարունգով. պատրաստեք 5 րոպեում
15.04.2014
Եթե ուզում եք շատ արագ ինչ-որ աղցան պատրաստել, որը նաև շատ համեղ կլինի, ապա Ladynews.am-ի առաջարկած այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է: Փորձեք և կհամոզվեք ինքներդ:
Անհրաժեշտ են.
սոխ` 1 հատ
ծովախեցգետնի ձողիկներ` 100 գրամ
մայոնեզ` 3 ճաշի գդալ
սև պղպեղ` ըստ ճաշակի
վարունգ` 1 հատ
կանաչ ոլոռ` 2 ճաշի գդալ
աղցանի կանաչի` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Մանր կտրատեք ծովախեցգետնի ձողիկները, վարունգը, սոխն ու աղցանի տերևները: Այդ ամենը խառնեք իրար, ավելացրեք ոլոռը, պղպեղն ու մայոնեզը վերջում լավ խառնելով: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9749 անգամ
Читать на русском
|