Դիմակ` կակաոյից
12.04.2014
Կակաոյից այս դիմակը լավացնում է դեմքի գույնը, մաշկը դարձնում թավշյա, նախատեսված է ցանկացած տիպի մաշկի համար:
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ կակաոյի փոշին լուծել եռացրած ջրում այնպես, որ ստացվի ոչ այնքան խիտ զանգված: Դեմքի վրա քսելով` թողեք 10 րոպե, որից հետո լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով:
Չոր մաշկի դեպքում կարելի է օգտագործել համանման դիմակ, միայն թե կակաոն պետք է լուծել ոչ թե ջրում, այլ կաթի մեջ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13102 անգամ
Читать на русском
|