Տաք սենդվիչներ. պատրաստեք մի քանի րոպեում
04.04.2014
Սենդվիչներն իսկական փրկություն են նրանց համար, ովքեր շատ քաղցած են և անհամբեր վայրկյաններն են հաշվում, թե երբ են համեղ ու հագեցնող մի բան ուտելու: Այս սենդվիչները ոչ միայն արագ են պատրաստվում, այլև հնարավոր է ճաշակել տաք վիճակում:
Պատրաստման համար անհրաժեշտ են.
հաց` 2 կտոր,
խոզապուխտ` 1 կտոր,
պինդ պանիր` 10 գրամ,
սոուս` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Հացի կտորները թաթախեք սոուսի մեջ, դրանց մեջ դրեք խոզապուխտի շերտը, իսկ վերևից լցրեք սոուսի հաստ շերտ և քերիչով անցկացրած պանիրը: Դրեք ջեռոցի մեջ, որը պետք է տաքացվի մինչև 200 աստիճան: Թողեք մնա 10-12 րոպե, հետո հանեք:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9009 անգամ
Читать на русском
|