Կատարյալ դիմահարդարում. ի՞նչ գույներ օգտագործել
03.04.2014
Սիրելի լեդիներ, Ձեր կերպարն ավելի տպավորիչ ու ներդաշնակ կլինի, եթե դիմահարդարվելիս օգտագործեք Ձեր մաշկին համապատասխան երանգներ: Ladynews.am-ը Ձեզ կօգնի կողմորոշվել, թե ինչ գույներ ընտրել իդեալական դիմահարդարման համար: Ձեզ ենք ներկայացնում դիմահարդարման երանգներ երեք տարբեր գույնի մաշկ ունեցողների համար:
Մուգ գույնի մաշկ: Մոխրագույնը մուգ մաշկ ունեցողների դեպքում չի աշխատում. միաձուլվում է մաշկի հետ: Նախընտրելի են շամպայնի և վարդագույնի երանգները: Որպես ստվերաներկ արդյունավետ են նայվում մարջանի, մանուշակագույնի, սալորի, զմրուխտի, ոսկու, արծաթի, պղնձի և բրոնզի երանգները: Պաստելային գույները ևս լավ տարբերակ են, բայց հիշեք, որ այդ երանգները մաշկը տեսողականորեն մուգ են դարձնում: Սուրման կարող է լինել սև, մանուշակագույն կամ` մոխրագույն-սև: Դիմափոշին էլ` մարջանի, կարմիր մեխակի տարբեր երանգների:
Միջին գույնի մաշկ: Հարկավոր է խուսափել անփայլ ստվերաներկերից. այն մաշկը դարձնում է տափակ: Ստվերաներկերի ամենահաջողված երանգներն են վարդագույնը, մուգ կանաչը, մանուշակագույնը, մարջանագույնը, ածուխի, սուրճի գույները, շագանակագույնի բոլոր երանգները: Ստվերաներկը անհրաժեշտ է, որ լինի մոխրագույն, սև, շագանակագունն: Որպես դիմափոշի կարելի է օգտագործել բոլոր երանգները, հատկապես` վարդագույնի և մարջանի երանգները:
Բաց գույնի մաշկ: Բացարձակ չի կարելի օգտագործել մուգ գույներ. դրանք չեն համապատասխանում բաց մաշկին: Ստվերաներկերից օգտագործեք մուգ մոխրագույնը, պայծառ շագանակագույնը, մոխրագույնը, պաստելային երանգները, նաև` արծաթագույնը: Ստվերաներկերի գույներից ընտրեք կանաչն ու շագանակագույնը: Դիմափոշին՝ դեղձի նուրբ երանգները, վարդագույնն ու մարջաագույնը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8849 անգամ
Читать на русском
|