Աղցան` պանրով և արքայախնձորով
01.04.2014
Այս անգամ Ladynews.am-ը Ձեզ է առաջարկում պանրով ու արքայախնձորով շատ համեղ ու հեշտությամբ պատրաստվող այս աղցանը, որի համար այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ:
Անհրաժեշտ մթերքներ են (7 բաժնի համար).
պինդ պանիր` 300 գրամ,
պահածոյացված արքայախնձոր` 250 գրամ,
սխտոր` մի փոքր,
հավ` 200 գրամ,
վարունգ` 1,5 հատ,
մայոնեզ` 100 գրամ:
Պատրաստման եղանակը.
Պանիրն անցկացրեք քերիչով, իսկ արքայախնձորը կտրատեք փոքրիկ քառակուսիների:
Այնուհետև պանիրն ու արքայախնձորը խառնեք իրար:
Հավի միսն ու վարունգը ևս մանրացրեք և ավելացրեք աղցանի վրա:
Վրան ավելացրեք ճզմած սխտորը և խառնեք:
Վերջում ավելացրեք մայոնեզ:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6719 անգամ
Читать на русском
|