Գարնանային վիտամինառատ հյութ. պատրաստեք մի քանի րոպեում
28.03.2014
Առավոտյան դրական լիցքեր ստանալն և վիտամիններով հարուստ հյութը կարող է ողջ օրվա ընթացքում ապահովել Ձեր բարձր տրամադրությունն ու լինել էներգիայի աղբյուր: Ladynews.am-ի հերթական բաղադրատոմսը կօգնի տարբեր մրգերից վիտամիններով հյութ պատրաստել ընդամենը 10 րոպեում:
Անհրաժեշտ են՝
բանան՝ 1 հատ,
կիվի՝ 2 հատ,
սառեցված ազնվամորի՝ 100 գրամ,
պնդուկ՝ 10 հատ,
մեղր՝ 1 ճաշի գդալ:
Պատրաստման եղանակը.
Մրգերը բացի ազնվամորուց, նախապես կտրատեք, ապա ամբողջը լցրեք հյութաքամիչի մեջ: Պնդուկը ևս լցրեք հյութաքամիչի մեջ, որպեսզի մանրանա: Հետո ստացվածը լցրեք բաժակի մեջ, ավելացրեք մեղր և մատուցեք: Անուշ լինի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7392 անգամ
Читать на русском
|