Ում է խորհուրդ տրվում պարույր օգտագործել(20+)
27.03.2014
Առավել հարմար և արդյունավետ միջոց համարվում են հորմոնալ հաբերը: Սակայն հղիությունից պաշտպանվելու այդ միջոցը բոլորին չէ, որ հարմար է. կա այլ, վաղուց հայտնի միջոց:
Չնայած իրենց մի քանի դարյա պատմությանը, ներարգանդային պարույրները դեռ արդիական են: Դրանց տեղադրելուց հետո հղիանալու հնարավորությունը 2 տոկոս է: Սակայն մինչ դրա կիրառումը պետք է ծանոթանաք հակացուցումներին:
Պարույրները խորհուրդ չեն տրվում նրանց, ովքեր ունեն բորբոքային հիվանդություններ, անեմիա, էնդոմետրիոզ, արյան հիվանդություններ: Նախ պետք է ստուգվել ուլտրաձայնային ճառագայթներով, հանձնել արյան և սեռական անալիզներ: Կարևոր է նաև հորմոնների անալիզի անցկացումը: Էստրոգենի չափից շատ ծավալի դեպքում պարույր դնել չի թույլատրվում, քանի որ կարող են առաջացնել միոմաներ:
Պարույրի բացասական կողմը նաև այն է, որ դրանից ավելի առատ է լինում դաշտանը: Բացի այդ` պարույր կրողները չպետք է օգտագործեն հիգիենիկ միջադիրներ:
Պարույրը, որպես կանոն, դրվում է դաշտանից 4-6 օր առաջ: Այն կարելի է տեղադրել նաև աբորտի ժամանակ կամ ծննդաբերությունից 6 շաբաթ անց: Ներարգանդային պարույրները հորմոններով, արծաթով կամ պղինձով ավելի հուսալի են (95 %): Ընդ որում` հորմոնալ պարույրներ կարող են կրել նաև ծխող և բալզակյան տարիքի կանայք: Դրա արդյունքում ավելի թեթևանում են նախադաշտանային ցավերը:
Պարույրը դնելուց մեկ ամիս անց պետք է գնալ բժիշկի, ստուգվելու համար` արդյոք ամեն ինչ կարգին է: Պարույրի օգտագործման ժամկետը 3-5 տարի է: Սակայն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ պետք է գնալ ստուգման:
Պատրաստեց Լիլիթ Պետրոսյանը
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 19138 անգամ
Читать на русском
|