Պասային աղցան` կարտոֆիլով
21.03.2014
Պասային այս հասարակ, բայց համեղ աղցանը կօգնի ևս մեկ քայլով հաջողությամբ մոտենալ Ձեր կամքի փորձության ավարտին: Պատրաստման համար շատ բան անհրաժեշտ չէ:
Անհրաժեշտ են՝
կարտոֆիլ՝ 550 գրամ,
մաղադանոս՝ 30 գրամ,
սխտոր՝ 50 գրամ,
գինու քացախ՝ 60 գրամ,
սև պղպեղ և աղ՝ ըստ ճաշակիշ,
ձեթ՝ 120 գրամ:
Պատրաստման եղանակը.
Լվացրած կարտոֆլը դրեք կրակին մինչև եփվի:
Հետո մաքրեք և մանրեք շերտերի:
Տաք վիճակում վրան լցրեք ձեթ և քացախ:
Ավելացրեք նաև մանր կտրատած սխտորը,մաղադանոսը, ինչպես նաև աղն ու պղպեղը և խառնեք:
Անուշ լինի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8807 անգամ
Читать на русском
|