Ինչ անել, երբ մազերն էլեկտրականանում են
20.03.2014
Վիտամինների պակասը, չոր օդը, սառը քամին, անձրևը, ձյունը, գլխարկ կրելը մեր մազերը դարձնում են թույլ, չոր և դյուրաբեկ: Բացի այդ` գլխարկի կամ գլխաշորի տակ մազերը շփվում են մեկը մյուսին և, դրանով իսկ` կուտակում ստատիկ էլեկտրականություն: Ի ՞նչ անել այդ տհաճ երևույթից խուսափելու համար:
1. Մազերը լվացեք տաք ջրով, իսկ ցայեք սառով:
2. Յուրաքանչյուր լվալուց հետո օգտագործեք բալզամ կամ զովացնող քսուկ: Որպես կանոն մազերի խնամքի միջոցները պարունակում են հակաստատիկ բաղադրիչներ:
3. Ֆենի կամ արդուկի օգտագործումից առաջ մազերի ծայրերին փչեք ջերմապաշտպանիչ սփրեյ:
4. Առնվազն շաբաթը մեկ անգամ օգտագործեք խոնավացնող դիմակ: Վերջինս օգնում է ազատվել մազերի չորությունից` զրկելով դրանց ստատիկ էլեկտրականություն կուտակելու հատկությունից:
5. Գերապատվությունը տվեք բնական բաղադրիչներից պատրասված շամպուններին: Եթե սինթետիկ եք հագնում, ապա մազերը լվանալիս անպայման օգտագործեք հակաստատիկ-զովացուցիչ:
6. Մի սանրվեք պլաստիկ կամ երկաթյա սանր-խոզանակներով: Միակ «գործիքը», որը հակված չէ էլեկտրականանալու` փայտե սանրն է:
7. Էլեկրանացումից խուսափելու համար կարելի է սանրի վրա կաթեցնել երկու-երեք կաթիլ նարդոսի կամ վարդի յուղ: Այն ոչ միայն կապալիցքավորի մազերը, այլև դրանց փայլ կհաղորդի:
8. Եթե մազերն էլեկտրականացվել են, իսկ ձեռքի տակ որևէ հակամիջոց չկա, ապա պարզապես վարսերը շոյեք ջրով թրջած ձեռքերով:
9. Շամպունով մազերը լվալուց հետո դրանք ցայեք տաք հանքային ջրով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12913 անգամ
Читать на русском
|