Անսովոր կարկանդակ՝ կիտրոնով
24.02.2014
Սիրելի լեդիներ, Ladynews.am-ը Ձեզ առաջարկում է փորձել այս համեղ կարկանդակը. սա նաև կիտրոնի և կաթնաշոռի հրաշալի համադրություն է:
Անհրաժեշտ են՝
կարագ՝ 100 գրամ,
կաթ՝ 50 գրամ,
մաքրած կիտրոն՝ 10 գրամ,
կաթնաշոռ՝ 250 գրամ,
ձու՝ 4 հատ,
շաքարավազ՝ 250 գրամ,
ալյուր՝ 300 գրամ,
կիտրոնի հյութ՝ 1 ճաշի գդալ,
մի փոքր վանիլին,
փխրեցուցիչ 1 թեյի գդալ:
Պատրաստման եղանակը.
Լավ հարեք 200 գրամ շաքարավազը հալեցրած կարագի հետ, ավելացրեք վանիլին, հետո 3 ձուն՝ առանձին-առանձին' անընդհատ հարելով:
Այնուհետև ավելացրեք կաթը, մաքրած կիտրոնը, ալյուրը և փխրեցուցիչը: Խմորը պատրաստ է:
Լցոնի համար իրար խառնեք կաթնաշոռը, 1 ձուն, 50 գրամ շաքարավազը, 1 ճաշի գդալ ալյուրն ու կիտրոնի հյութը:
Խմորի մի մասը լցրեք նախապես յուղած ջեռոցի թավայի մեջ, հետո վրան լցրեք պատրաստած լցոնը, որի վրա էլ ավելացրեք խմորի մնացած մասը:
Դրեք ջեռոցում 180-200 ջերմության տակ՝թողնելով՝ մնա 35 րոպե:
Հաճելի համտեսում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8095 անգամ
Читать на русском
|