Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս պաշտպանված պահել սեփական էներգետիկ դաշտը

22.03.2012

«Երբեմն զգում եմ, որ էներգիայի մեծ կորուստ եմ ունենում: Ի՞նչ կարելի է անել ավելի պաշտպանված էներգետիկ դաշտ ունենալու համար»:

LN-ի ընթերցող Արմինե Գասպարյանի հարցին պատասխանում է Հայաստանի յոգայի ֆեդերացիայի (armyoga.am) նախագահ Հակոբ Բաղդասարյանը:

Մարդու էներգետիկ դաշտը կամ, այլ կերպ ասած, աուրան իրենից ներկայացնում է բազմաթիվ էներգիաների միաձուլում, որը բնորոշում է մարդ-անհատի հոգեւոր, մտավոր, էմոցիոնալ եւ ֆիզիկական եզակիությունը: Այդ դաշտը մասն է կազմում տիեզերական էներգետիկ այն մեծ դաշտի, որն անմիջական կերպով կապված է տվյալ անհատի հետ: Էներգետիկ դաշտն անմիջական կապ ունի մարդու գիտակցության եւ ներաշխարհի հետ: Իսկ դա նշանակում է, որ այն կապված է նաեւ մարդու մտքերի հետ:

Յոգայի ուսմունքում մարդու էներգետիկ դաշտը կապ ունի չակրաների հետ: Չակրաները հատուկ էներգետիկ տիրույթներ են մարդու մարմնում, որոնք ստեղծում են էներգիա եւ նպաստում դրա փոխանակմանը արտաքին աշխարհի հետ: Հենց չակրաների շնորհիվ է, որ մենք ստանում եւ ուղարկում ենք էներգիա դեպի տիեզերք:

Մարդու անձնային եւ բնավորության հատկանիշները առավել մեծ ազդեցություն ունեն անձի էներգետիկ դաշտի վրա: Եթե մարդը լի է բացասական մտքերով, դժգոհությամբ, սթրեսներով եւ տխրությամբ, ապա նրա էներգետիկ դաշտը նույնպես կլինի այդպիսին: Ինչպես կամայական էներգիայի տեսակ, այնպես էլ միտքը երբեք չի կորչում: Այն փոխակերպվում է էներգիայի այլ տեսակի: Եթե մենք բացասական մտքեր ենք ուղարկում տիեզերք, ապա վաղ թե ուշ դրա հետեւանքները կզգանք նաեւ առօրյա կյանքում:

Մարդն ինքը կարող է ավելի լավը դարձնել իր մտքերը եւ անձնային  հատկանիշները՝ գիտելիքների, ինքնաճանաչողության, համբերատարության, կամքի ուժի շնորհիվ: Որոշ մարդիկ բնությունից օժտված են այդ հատկություններով: Ուրիշները կարող են զարգացնել այդ հատկանիշները մեծ ցանկության եւ աշխատասիրության շնորհիվ: Դա հնարավոր է նաեւ ինքնաճանաչողության եւ գիտակցության նուրբ մակարդակների զարգացման շնորհիվ: Իսկ դրա լավագույն միջոցը մեդիատացիան է կամ ինքնադիտարկումը:

Էներգետիկ դաշտի վրա ազդեցություն ունեն նաեւ մարդու շփումը արտաքին աշխարհի, մարդկանց, ընտանիքի անդամների ու ընկերների հետ: Ազդեցություն ունի նաեւ մարդու դիրքը հասարակության մեջ եւ նրա ընդգրկվածությունն այս կամ այն ոլորտում:

Նպատակամղված աշխատելով արարքների, մտքերի եւ խոսքերի վրա, մարդը կարող է մաքուր պահել իր էներգետիկ դաշտը: Ձգտումը բարուն, սիրո, արդարության, կարեկցանքի, ուրիշներին օգնելու պատրաստակամության մաքրում է մարդու էներգետիկ շերտերը եւ ազդում նրա ճակատագրի ու ապագա սերունդների կյանքի վրա:

Յոգան լավագույն միջոցներից մեկն է ինքնաճանաչողության հարցում: Պարբերական պարապմուքները, մեդիտացիաները, շնչառական վարժություններն ու ասանաները օգնում են հանգստացնել մարդու միտքը, նպաստում են մարդու ինքնաճանաչողությանն ու իրական «ես»-ի որոնմանը: Յոգայի դիսցիպլինան մեծացնում է մեր մեջ կատարյալին ձգտելու ցանկությունը: Որքան հնարավոր է, ազատ պահեք ձեր մտքերը արտաքին ազդակներից, իսկ դրա համար դուք պետք է կայուն լինեք ձեր մտքերում: Ձգտեք հասնել ինքնաճանաչողության եւ դրանով իսկ միշտ պաշտպանված կպահեք ձեր էներգետիկ դաշտը:

Մենք այն ենք, ինչ մեր մտքերն են...

Դիտվել է 16129 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Rohini | 19-06-2013 21:58
I went to tons of links before this, what was I thinikng?
Narine | 23-03-2012 13:12
Shat ogtakar er, bayc kuzei naev imanal, te kan, asenq, marmni aynpisi dirqer, voronq pakum kam bacum en energetik dasht@. Orinak, dzerqer@ kam votqer@ xach anel@ ev nman baner... Shnorhakalutyun:)

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 596 անգամ
01.05.2024
Դիտվել է 436 անգամ
26.04.2024
Դիտվել է 234 անգամ
27.04.2024
Դիտվել է 234 անգամ
30.04.2024
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster