Կարտոֆիլով աղցան. պատրաստեք 30 րոպեում
20.02.2014
Ամենահամեղ ու թարմ աղցանները մշտապես պետք է լինեն Ձեր սեղանին: Ladynews.am-ը Ձեզ է առաջարկում պատրաստել այս կարտոֆիլով աղցանը, որը հագեցնող է և շատ օգտակար:
Անհրաժեշտ են՝
կարտոֆիլ՝ 4 հատ
սոխ՝ 1 հատ
ձու՝ 2 հատ
քացախ՝1 ճաշի գդալ
բուսական յուղ՝ 2 ճաշի գդալ
սև պղպեղ՝ըստ ճաշակի
աղ՝ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլն ու ձուն եփեք, թողեք՝ սառի և մաքրեք: Մանր կտրատեք սոխը, ոչ շատ մանր կտրատեք նաև ձուն և կարտոֆիլը, հետո լցրեք աղցանի ամանի մեջ՝ խառնելով սոխի հետ: Պատրաստեք սոուս՝ քացաղով և բուսական յուղով: Այն ավելացրեք աղցանի վրա՝ չմոռանալով նաև աղի և պղպեղի մասին: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10142 անգամ
Читать на русском
|