Երշիկով աղցան' նախաճաշին
23.11.2022
Նախաճաշը պետք է հեշտ պատրաստվի, միաժամանակ լինի համեղ եւ գեղեցիկ: Ահա հետաքրքիր բաղադրատոմս' օրը լավ սկսելու համար: Բացի դրանից, որ բավականին հեշտ է պատրաստվում, նաև երկար ժամանակ ապահովագրում է Ձեզ քաղցից:
Հարկավոր է'
300 գրամ ապխտած երշիկ, 1 լոլիկ, 100 գրամ դեղին կամ ուղղակի անալի պանիր, 1 պղպեղ (որ գույնը նախընտրում եք), 100 գրամ թթվասեր:
Երշիկը նրբաբլիթների պես շերտավորել, մնացած բաղադրիչները խորանարդիկաձև կտրատել, ավելացնել թթվասերը, խառնել: Շերտավորած երշիկը փռել ափսեի մեջ, լցնել լցոնը և նրբաբլիթի պես փաթաթել: Ձեւավորեք թթվասերով և դրեք «պղպեղից ծաղիկ»:
Բարի ախորժակ Դիտվել է 3368 անգամ
|