Բեզե` ջեռոցում. շատ արագ
04.02.2014
Արագ և դյուրին պատրաստվող այս թխվածքը հաճելի անակնկալ կլինի Ձեր հյուրերի և ընտանիքի անդամների համար:
Բաղադրությունը.
6 ձվի սպիտակուց,
400 գրամ շաքարավազ,
մեկ պտղունց աղ:
Պատրաստման եղանակը.
Ձվի սպիտակուցը հարելուց առաջ պետք է սառեցված լինի: Դրանց ավելացնել մեկ պտղունց աղ: Հարել մինչև փրփուր կդառնալը:
Այնուհետև աստիճանաբար ավելացնել շաքարավազը և հարել մինչև պնդանա:
Տաքացրեք ջեռոցը մինչև 180 աստիճան: Տարրայի մակերեսին տեղադրեք թխման համար նախատեսված թուղթը:
Գդալի կամ քաղցրավենիքի պատրաստման համար նախատեսված սրսկիչի միջոցով ստացված զանգվածը ոչ մեծ մասնաբաժիններով լցրեք միմյանցից որոշակի հեռավորության վրա:
Բեզեն թխեք մոտ 40 րոպե: Սառեցրեք և մատուցեք:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 26285 անգամ
Читать на русском
|