Կարկանդակ' խտացրած կաթով
30.01.2014
Արագ պատրաստվող, համեղ և օգտակար այս կարկանդակը օրը հաջող սկսելու նախապայմաններից է: Խտացրած կաթով կարկանդակը Ձեզ կգոհացնի բոլոր առումներով:
Պատրաստման համար անհրաժեշտ են՝
ձու՝ 3 հատ,
խտացրած կաթ՝ 1 բանկա,
ալյուր՝ 1 բաժակ,
մարգարին՝ 250գ,
սոդա' թեյի գդալի ծայրով,
քացախ՝ 0,5 թեյի գդալ,
խնձոր՝ 3 հատ:
Պատրաստման եղանակը.
Ձուն կոտրեք, լավ հարեք և վրան ավելացրեք խտացրած կաթը՝ լավ խառնելով:
Հալեցրեք մարգարինը՝ ավելացնելով խտացրած կաթի և ձվի խառնուրդի վրա:
Հետո վրան աստիճանաբար ավելացրեք ալյուրը՝ անընդհատ խառնելով:
Սոդայի վրա ավելացրեք քացախը, խառնեք և լցրեք խմորի վրա:
Այնուհետև լվացեք խնձորը, մանր կտրատեք և լցրեք խմորի մեջ, նորից խառնեք:
Տեղադրեք ջեռոցի մեջ՝ 200 °С տաքացնելով, եփեք մինչև պատրաստ լինելը: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11881 անգամ
Читать на русском
|