Ահա մի հետաքրքիր աղցան, որը մակարոնի, խոզապուխտի եւ բանջարեղենի համեղ ու յուրօրինակ խառնուրդ է և պատրասվում է բավական կարճ ժամանակում. ընդամենը քսանհինգ րոպե, և բոլորը գոհ կմնան:
Անհրաժեշտ են՝
խոզապուխտ՝ 300 գրամ,
լոլիկ՝ 2 հատ,
բուլղարական պղպեղ՝ 2 հատ,
մակարոն՝ 400 գրամ,
պահածոյացված եգիպտացորեն՝ 300 գրամ,
պանիր՝ 200 գրամ,
մայոնեզ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Մակարոնը եփեք նախապես աղ լցրած ջրի մեջ, հետո քամեք և թողեք՝ սառի: Լոլիկը, խոզապուխտն ու պղպեղը կտրատեք հավասարաչափ, պանիրն անցկացրեք խոշոր քերիչով: Այդ ամենը խառնեք՝ վրան մայոնեզ ավելացնելով: Անուշ լինի:
08-04-2025 10:43 Ջենիֆեր Լոպեսն իր «Up All Night» համաշխարհային շրջագայության շրջանակում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում։ On The JLo-ի Instagram-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
08-04-2025 05:28 «Նա ասաց՝ «ներողություն»։ Մադոննան հաշտվել Էլթոն Ջոնի հետ, ով նրան անվանել էր «տոնավաճառի մերկապարուհի»։ Մադոննան պատմել է, որ 78-ամյա Էլթոնին հանդիպել է Saturday Night Live-ի ետնաբեմում, որտեղ նա հյուր էր: «Երբ իմացա, որ Էլթոն Ջոնը հյուր է լինելու SNL-ում, որոշեցի գնալ կուլիսներ և դեմ առ դեմ հանդիպել նրան։ Առաջին բանը, որ նա ասաց՝ «ներողություն եմ խնդրում», և մեր միջև պատը փլվեց»,- գրել է նա իր Instagram-ում։
08-04-2025 01:34 Մեգան Մարքլն ու արքայազն Հարին սկսել են վիճել իրենց երեխաների հրապարակայնության համար։ PageSix-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ զույգն այս հարցում տարաձայնություններ է ունեցել։ Հաղորդվում է, որ արքայազն Հարրին «գոհ չէ», որ իր կինը՝ Մեգան Մարքլը, օգտագործում է երեխաներին իր As Ever ապրանքանիշը գովազդելու համար:
08-04-2025 01:08 Հունաստանում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում մեկ օրվա հանգստից հետո տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց ադրբեջանցի Գովհար Բայդուլաեւային եւ 5,5 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը։ Առաջին տեղը կիսում են 6-ական միավոր վաստակած վրացի Անաստասիա Կիրթաձեն եւ սերբ Տեոդորա Ինյաչը։
08-04-2025 00:39 44-ամյա երգչուհի Քրիստինա Ագիլերան և նրա նշանածը՝ Մեթյու Ռաթլերը ներկա են գտնվել Breakthrough Prize-ի արարողությանը։ Ինչ-որ պահի աստղը պապարացիների տեսախցիկների առաջ համբուրել է իր ընտրյալին։ Հիշենք, որ Ագիլերան և Ռաթլերը միասին են 2010 թվականից։ Զույգը նշանադրվել է 2014 թվականին։ Նույն թվականին Քրիստինան լույս աշխարհ է բերել Մեթյուի աղջկան, ում անվանել է Ամառային Ռեյն։