Ամանորյա աղցան. մատուցեք բաժակներով
30.12.2013
Աղցանների այնքան շատ բաղադրատոմսեր կան, որ հնարավոր էլ չէ պատկերացնել. ամեն օր խոհարարները ինչ-որ նոր բան են առաջարկում: Այս աղցանը, որ Ladynews.am-ը Ձեզ առաջարկում է պատրաստել, կարող եք մատուցել շատ հետաքրքիր և գեղեցիկ տեսքով՝ բաժակների մեջ լցված:
Անհրաժեշտ են՝
հավի միս՝ 300 գր,
վարունգ՝ 2 հատ,
մեքսիկական խառնուրդ՝ 1 բանկա,
չինական աղցան՝ 3-5 տերև,
կանաչի,
կոկոս կամ կոկոսի փոշի՝ 50 գր,
ձիթապտղի յուղ,
կիտրոն,
աղ,
պղպեղ:
Պատրաստման եղանակը.
Հավի միսը մանրեք և լցրեք աղցանի ափսեի մեջ, հետո կանաչին և չինական աղցանի տերևները ևս մանրեք և լցրեք այդ ամանի մեջ: Վրան ավելացրեք նաև մեքսիկական խառնուրդն ու քերիչով անցկացրած վարունգը: Այնուհետև վրան ավելացրեք աղը, պղպեղը, լցրեք բաժակների մեջ, զարդարեք կոկոսի փոշիով և մատուցեք: Անուշ լինի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9494 անգամ
Читать на русском
|