Ամանորյա աղցան՝ «Նոր դար»
25.12.2013
Բոլոր կանանց հիմա մեկ ընդհանուր հարց է մտահոգում՝ ինչ պատրաստել Ամանորին: Ladynews.am-ը ձեզ է ներկայացնում յուրահատուկ և գեղեցիկ աղցան' հատուկ ամանորյա սեղանի համար:
Անհրաժեշտ են՝
խոզի եփած միս՝ 250-300 գ,
կոնսերվացված արքայախնձոր՝ 1 բանկա,
կոնսերվացված եգիպտացորեն՝ 1բանկա,
կանաչ ձիթապտուղ՝ 1 բանկա,
մայոնեզ,
1 գլուխ սոխ:
Պատրաստման եղանակը.
Քամեք արքայախնձորի մեջ եղած հյութը և կտրատեք (ոչ մանր):
Ավելացրեք եգիպտացորենն ու կտրատած ձիթապտուղը:
Միսը կտրատեք քառակուցիներով (1,5X1,5 սմ):
Այնուհետև կտրատեք սոխը և տապակեք արևածաղկի ձեթով:
Վերջում այդ ամենը խառնեք, վրան լցրեք մայոնեզը և թողեք, որ 1-2 ժամ հանգստանա սառնարանում: Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10340 անգամ
Читать на русском
|