Տարատեսակ աղցաններ պատրաստելը միշտ ցանկալի է ու հաճելի յուրաքանչյուր կնոջ համար: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում շատ համեղ ու օգտակար աղցանի հերթական բաղադրատոմս:
Պատրաստման համար անհրաժեշտ են՝
300 գրամ լոբի,
300 գրամ խնձոր,
150 գրամ խաշած ճակնդեղ,
2,5 ճաշի գդալ քացախ,
աղ, պղպեղ,
ձիթապտղի կամ արևածաղկի ձեթ:
Պատրաստման եղանակը.
Լոբին լվացեք և թրջեք՝ թողնելով սառը ջրի մեջ 7-8 ժամ, հետո եփեք՝ վերջում վրան ավելացնելով աղ: Քամեք լոբին՝ վրան ավելացնելով նախապես մաքրած և կտրատած կիսաքաղցր խնձորը: Վրան ավելացրեք նաև նախապես եփված ու բարակ կտրտած ճակընդեղը: Զանգվածի վրա ավելացրեք քացախ, աղ, պղպեղ: Բարի ախորժակ:
05-04-2025 09:43 Կալիֆոռնիայի 34-ամյա բնակիչ Շանել Թափերն արդեն երկար տարիներ Գինեսի ռեկորդակիր է ամենաերկար լեզու ունենալու համար: Նրա 9,75 սմ երկարությամբ լեզուն թույլ է տալիս զարմանալի հնարքներ կատարել՝ ջենգա խաղալիս բլոկներ հանել, պլաստիկ բաժակներ շրջել և նույնիսկ գդալ վերցնել՝ դրա շուրջ լեզուն փաթաթելով:
05-04-2025 09:37 Եթե դուք այրոց ունեք, ապա պետք է խուսափեք պանիր և այլ յուղալի կաթնամթերք օգտագործելուց, քանի որ դրանք կարող են դանդաղեցնել ստամոքսի դատարկումը և խորացնել ախտանիշները: Այս մասին զգուշացրել են ամերիկացի մասնագետները։
04-04-2025 10:22 Մարտի 31-ից ապրիլի 3-ը Լաս Վեգասում կայացել է CinemaCon միջոցառումը, որտեղ կինոստուդիաները հայտարարում են իրենց առաջիկա նախագծերի մասին: Փառատոնին ներկա են եղել Հալլի Բերին, Սքարլեթ Յոհանսոնը, Ջեննա Օրտեգան, Ամանդա Սեյֆրիդը, Սիդնեյ Սվինին և այլք։ Աղմկահարույց նախագծերից էին՝ «Յուրայի աշխարհ»-ի նոր մասը, Բիթլզի մասին կենսագրական ֆիլմը, նոր «Սուպերմեն» և «Ջոն Ուիքի» սփին-օֆը՝ «Բալերինա»:
04-04-2025 10:08 FetishFinder-ի հետազոտողներն ուսումնասիրել են Google-ի որոնման շաբլոնները՝ պարզելու համար, թե սեքսի որ դիրքերն են ամենաշատը հետաքրքրում մարդկանց: «Արջի գրկախառնություն» դիրքն առաջին հորիզոնականում է: Վերջին մեկ տարում դրա որոնումները աճել են 623%-ով։ Արջի գրկախառնությունը երկար, ամուր գրկախառնություն է, որն ազդարարում է մտերմության մասին: Այս դեպքում զուգընկերը ձեռքերով գրկում է ձեզ և ամուր սեղմում իրեն:
04-04-2025 10:06 Վերջերս թոշակի անցած Կանաչ բերետի կինը, ով անհետացել էր հունվարի վերջին, մեղադրվում է նրան սպանելու և մասնատելու մեջ այն բանից հետո, երբ վերջինս ասել է, որ ցանկանում է ամուսնալուծվել, հայտնել են ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի իշխանությունները, հաղորդում է NBC News-ը: 50-ամյա Շանա Քլաուդին երկուշաբթի մերժել են գրավի դիմաց ազատ արձակել այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել առաջին կարգի սպանության և 50-ամյա Քլինթոն Բոնելի մահը թաքցնելու մեջ: