Ինչպես ընթրելիս չափը չանցնել
28.11.2013
Ընթրիքից հրաժարվելը դժվար է և բավականին անիմաստ: Առավել ճիշտ է այնպես կազմակերպել սնվելը, որպեսզի չափը չանցնեք և չգիրանաք:
Աշխատանքից հետո տուն գնալիս կերեք որևէ թեթև ուտեստ՝ խմեք թեյ, կերեք ոչ յուղոտ կաթնաշոռ, մի կտոր բլիթ: Դա կօգնի փոքր ինչ նվազեցնել ախորժակը:
Մինչ տուն հասնելը որոշ ժամանակ զբոսնեք: Դա կօգնի ազատվել ավելորդ լարվածությունից և հանգստանալ:
Մինչ կերակուրը տաքանում է, խմեք մեկ բաժակ տաք ջուր: Դա կօգնի նվազեցնել ախորժակը:
Կերեք տարատեսակ սնունդ, այն կօգնի սնվել ավելի դանդաղ և փոքր բաժիններով: Սնունդի բազմազանությանը կօգնեն կտրատված բանջարեղենը, կամ, օրինակ, կանաչ ոլոռով կամ պահածոյացված եգիպտացորենով աղցանը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6726 անգամ
Читать на русском
|