Հայտնի է, որ քունը դեղամիջոց է բոլոր հիվանդությունների համար: Քնի սակավությունը ազդում է մարդու ֆիզիկական և հոգեկան դրության համար, առաջացնում է հյուծվացություն, իջեցնում է սթրեսադիմացկունությունը, իսկ քրոնիկ անքնությունը կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:
Քնի' օրգանիզմի վրա ազդեցության ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ չափից շատ քունը նույնպես բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի վրա: Մասնավորապես ամերիկյան գիտնականները եկել են այն եզրակացության, որ չափից ավելի քնելը դառնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և ճարպակալման զարգացման պատճառ:
Նախքան նման պաշտոնական հայտարարություն կատարելը' ամերիկյան քնի բժշկության ակադեմիայի աշխատակիցները ուսումնասիրել են 45 տարեկանի սահմանում գտնվող 54 հազար ամերիկացիների հիվանդության պատմությունն ու քնի տևողությունը: Նրանցից 1/3-ը տառապում էին անքնությամբ, այսինքն օրական քնում էին 6 ժամից քիչ: Ուսումնասիրվածներից շուրջ 2/3-ը քնում էին նորմայի սահմաններում՝ 7-9 ժամ, և փոքր մասն էր միայն, որ 9 ժամից ավելի էր քնում:
Ինչպես ցույց են տվել ուսումնասիրվողների բժշակական անկետաները' չափից ավելի քնողների մոտ առկա է շաքարախտ, սրտանոթային հիվանդություններ, ճարպակալում և սթրեսներ: Հետևաբար, մասնագետները հայտարարել են, որ առողջ կենսակերպի համար կարևոր են ոչ միայն դիետաները և շարժունությունը, այլ նաև քնի ռեժիմը:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22 Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: