Աղցան՝ կանաչ սոխով և ձվով
25.11.2013
Եթե ուզում եք շատ արագ ինչ-որ աղցան պատրաստել, որը նաև շատ համեղ կլինի, ապա Ladynews.am-ի առաջարկած այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է: Փորձեք և կհամոզվեք ինքներդ:
Անհրաժեշտ մթերքներն են՝
կանաչ սոխ` մեկ կապ,
աղցանի տերևներ՝ մեկ փունջ,
3-4 հատ ձու,
աղ,
թթվասեր կամ մայոնեզ,
Պատրաստման եղանակը.
Կտրատեք կանաչ սոխը և աղցանի տերևները: Հետո խաշեք ձուն և կտրատեք քառակուսիների: Այդ ամենը խառնեք իրար՝ վրան լցնելով թթվասեր կամ մայոնեզ: Հաճելի համտեսում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8819 անգամ
Читать на русском
|