Խնձորով ձվածեղ
17.03.2012
Այս հանգստյան օրերը եւս կարող են փորձարկումների շրջան լինել խոհանոցում, եթե որոշենք համտեսել խնձորով ձվածեղ :) Հարազատները կիրակնօրյա կուշտ քնից հետո հաճելի անակնկալի կգան, եթե առաջարկեք նրանց այ այսպիսի նախաճաշ, բացի այդ ապահոված կլինեք նրանց՝ վիտամինների եւ սպիտակուցների «զինանոցը»:
Անհրաժեշտ է'
5 հատ խնձոր, 4 հատ ձու, 4 ճաշի գդալ ալյուր, 1 ճաշի գդալ բուսական յուղ, 1 բաժակ կաթ, աղ' ըստ ճաշակի:
Կեղեւազատում ենք խնձորները, կտրատում խորանարդիկների, թեթևակի տապակում բուսական յուղի մեջ: Այնուհետև հարում ենք ձուն, ավելացնում կաթը, ալյուրը և աղը: Ստացվում է ջրիկ զանգված: Ջեռոցի տապակի մեջ լցրեք այդ զանգվածի մի մասը, վրան շարեք տապակած խնձորները, իսկ այդ շերտի վրա դարձյալ լցրեք կաթնային զանգվածը: Դրեք ջեռոցում 25-30 րոպե: Ահա և վերջ: Մնում է համտեսել: Բարի ախորժակ: Դիտվել է 5256 անգամ
Читать на русском
|