Հատապտուղները՝ դոնդողով
24.07.2013
Ժելեով հատապտուղներն ամառային լավագույն աղանդերներից է: Այն թեթև համ ունի և հաճելի ու թարմնացնող է հատկապես այս շոգ օրերին:
Պատրաստման համար անհրաժեշտ են՝
0,5 բաժակ ելակ
0,5 բաժակ մոշ
0,5 բաժակ ազնվամորի
0,5 բաժակ հաղարջ
2 հատ բանան
2 լիտր մրգային հյութ
50 գրամ դոնդող
Պատրաստման եղանակը.
Եռացրեք մրգային հյութը, հետո վերցրեք կրակից և վրան լցրեք դոնդողն ու խառնեք: Դրանից հետո լվացրեք հատապտուղները, չորացրեք, բանանն էլ մաքրեք և կտրտեք: Ստացվածը լցրեք նախապես պատրաստվածի վրա, կրկին լավ խառնեք և դրեք սառնարան:
Բարի ախորժակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 16679 անգամ
Читать на русском
|