Աման լվացող մեքենաները վտանգավոր են առողջությանը
16.07.2013
Աման լվացնող մեքենայի մասին շատ կանայք են երազում: Այն շատ հարմարավետ է և օգնում է խնայել ժամանակը, բայց պարզվում է՝ ոչ միշտ է անվտանգ:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այդ մեքենայի մեջ հաճախ վտանգավոր սնկեր են հայտնվում: Գիտնականներն ստուգել են աշխարհի տարբեր երկրների աման լվացնող մեքենաները և պարզ է դարձել, որ դրանց 62 տոկոսը վարակված են սնկերով: Մարդկանց մոտ այդ սնկերից կարող են լուրջ ինֆեկցիաներ առաջանալ, հատկապես նրանց, ովքեր ունեն թույլ դիմադրողականություն: Մեծ քանակությամբ սնկեր են հայտնվում հատկապես այդ մեքենայի դռան վրա: Որպեսզի զերծ մնաք նմանատիպ խնդիրներից, հաճախ և շատ ուշադիր լվացրեք ամանները լվացնող Ձեր մեքենան, ցանկալի է ՝ դա անեք սոդայով կամ քացախով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10666 անգամ
Читать на русском
|