Ո՞ր վիտամիններն են բարելավում սեքսուալ կյանքը
09.07.2013
Ակտիվ և որակյալ սեռական կյանք ունենալու համար ավստրիալացի գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել С, Е և А վիտամիններ: Այս տարրերի պակասը նվազեցնում է լիբիդոն և´ կանանց, և´ տղամարդկանց մոտ հավասարապես:
Նշվում է նաև, որ այս վիտամինների բավարար քանակությունն օրգանիզմում նվազեցնում է մարդու՝ դեպի ալկոհոլն ունեցած ցանկությունը:
Չնայած այս վիտամինները շատ օգտակար են, սակայն գիտնականները զգուշացնում են' չչարաշահել դեղահաբերի օգտագործումը: Անհրաժեշտ վիտամինները կարելի է ստանալ նաև մրգերից. օրինակ՝ վիտամին С իրենց մեջ պարունակում են ցիտրուսային մրգերը, կիվին, հատապտուղները: Վիտամին А՝ ձուն և բոլոր տեսակի կաթնամթերքները: Բավարար քանակությամբ վիտամին Е կա պիստակներում, նուշի մեջ, ծովային ձկնեղենում:
Վերոնշյալ մթերքների օգտագործումը դրական է անդրադառնում սեքսուալ ակտիվության և սեռական կյանքի որակի վրա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6170 անգամ
Читать на русском
|