3 սկրաբ նստատեղը լողափ գնալուն պատրաստելու համար
24.06.2013
Եթե ցանկանում եք ծովափ գնալիս ձեր նստատեղը հարթ և գեղեցիկ տեսք ունենա, սկսեք անել որոշակի պրոցեդուրաներ:
Աղային սկրաբ
Հետույքի մաշկը մաքրեք կեֆիրի և զեյթունի ձեթի խառնուրդով, այնուհետև թաց կտորի վրա լցրեք ծովային աղ և դրանով մերսեք մաշկը՝ մինչև կկարմրի: Սկրաբն օգտագործեք շաբաթական 2 անգամ: Այնուհետև լվացեք տաք ու սառը ջրով:
Սրճա-մեղրային սկրաբ
3 ճաշի գդալ սուրճի մրուրը խառնեք 2 ճաշի գդալ մեղրի և 1 ճաշի գդալ բուսական յուղի հետ: Խառնուրդը քսեք հտետույքի մաշկին և ակտիվորեն քերեք: Օգտագործեք շաբաթը 2 անգամ:
Մեղրային մերսում
Վերցրեք 1 ճաշի գդալ շաքարակալած մեղր, ավելացրեք 5 կաթիլ նարնջի կամ մանդարինի յուղ, այնուհետև 10-15 րոպե դրանով ակտիվորեն մերսեք մաշկը: Լվացեք տաք ջրով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9005 անգամ
Читать на русском
|