Այս դեսերտը ոչ մեկի անտարբեր չի թողնի եւ այն ճաշակելով նորից ու նորից կցանկանաք ուտել: Հնարավոր է պատրաստել շատ արագ եւ առանց դժվարության:
Անհրաժեշտ մթերքներն են՝
2 բաժակ թարմ բալ
60 գրամ շաքարի փոշի
2 ձվի սպիտակուց
6 ճաշի գդալ շաքարավազ
2 թեյի գդալ օսլա
կարագ՝ կաղապարը յուղելու համար
Պատրաստման եղանակը.
Հեռացրեք բալի կորիզները, կարագը լավ քսեք կաղապարի մեջ եւ բալերը շերտերով լցրեք այնտեղ՝ յուրաքանչյուր բալի հատիկ պատելով օսլայով, վերջինս նախապես խառնեք 1-2 ճաշի գդալ շաքարավազի հետ: Հետո լավ հարեք սպիտակուցը, վրան ավելացրեք մի փոքր աղ, մնացած շաքարավազը եւ կոկոսի փոշին: Ստացվածը լցրեք բալի վրա եւ գդալով սպիտակուցը ձեւավորեք այնպես, որ հիշեցնի ամպ: Այդ ամենը տեղադրեք ջեռոցը՝ 200-220 ջերմության տակ եւ թողեք՝ եփվի 30-40 րոպե:
Այն շատ համեղ է ինչպս տաք, այնպես էլ սառը վիճակում: Հաճելի համտեսում:
31-03-2026 10:07 Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ նվազ առողջ ապրելակերպ վարող մասնակիցների համեմատ՝ օպտիմալ սովորությունները՝ 8-9 ժամ քուն, 42 կամ ավելի րոպե չափավոր կամ ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն, ինչպես նաև մրգերով, բանջարեղենով, ձկով և ամբողջական հացահատիկներով հարուստ սննդակարգը, ի վիճակի էին սրտանոթային լուրջ հիվանդությունների վտանգը նվազնել 57%-ով։
31-03-2026 09:32 Հոլիվուդի ոսկե դարաշրջանի լեգենդար դերասանուհի և 1950-ականների սեքս-խորհրդանիշ Քիմ Նովակը դժգոհել է «Սկանդալային» կենսագրական ֆիլմում իր դերի համար ընտրված դերասանական կազմից։ The Times-ին տված հարցազրույցում 93-ամյա դերասանուհին նշել է, որ Սիդնի Սուինին «բացարձակապես անհամապատասխան է», քանի որ նրա կերպարը միշտ չափազանց սեքսուալիզացված է։
31-03-2026 09:32 Հոլիվուդի ոսկե դարաշրջանի լեգենդար դերասանուհի և 1950-ականների սեքս-խորհրդանիշ Քիմ Նովակը դժգոհել է «Սկանդալային» կենսագրական ֆիլմում իր դերի համար ընտրված դերասանական կազմից։ The Times-ին տված հարցազրույցում 93-ամյա դերասանուհին նշել է, որ Սիդնի Սուինին «բացարձակապես անհամապատասխան է», քանի որ նրա կերպարը միշտ չափազանց սեքսուալիզացված է։ Հետաքրքրականն այն է, որ 1950-ականներին Քիմ Նովակն ինքը համարվում էր Հոլիվուդի գլխավոր սեքս-խորհրդանիշներից մեկը և Մերիլին Մոնրոյի անմիջական մրցակիցը։
31-03-2026 08:27 27-ամյա Արինա Սաբալենկան հաղթել է Մայամիում կայացած Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) մրցաշարում: Սաբալենկան եզրափակչում առավելության հասավ ամերիկացի Կոկո Գաուֆի նկատմամբ՝ 6-2, 4-6, 6-3 հաշվով: Նա դարձավ առաջին թենիսիստուհին 2022 թվականից ի վեր, որը կատարել է «Sunny Double»-ը՝ նույն մրցաշրջանում հաղթելով Ինդիան Ուելսում, ապա Մայամիում:
31-03-2026 07:13 Տարեց մարդկանց մոտ քնի խանգարումը կապված է հիպոթալամուսի միջանկյալ կորիզի արգելակող նեյրոնների կորստի հետ, պարզել են Beth Israel Deaconess Medical Center-ի (Բոստոն, ԱՄՆ) և Տորոնտոյի համալսարանի (Կանադա) հետազոտողները: Գիշերային քնի տևողությունը 70-ամյա մարդու մոտ մեկ ժամով ավելի պակաս է, քան 20-ամյա երիտասարդի քնի տևողությունը: Բացի այդ, մեծ տարիքում առաջանում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են քնելու դժվարությունները, հատվածավորված քունը, վաղ արթնանալը: Այս երևույթի նյարդակենսաբանական հիմքը մինչ այժմ պարզ չէր:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: