Որքա՞ն կարելի է մնալ բարձրակրունկների վրա
06.06.2013
Մասնագետները եւս մեկ անգամ հիշեցնում են կանանց, որ բարձրակրունկներով երկար մնալը վնասում եւ բացասաբար է անդրադառնում առողջության վրա:
Անցկացվել է հետազոտություն, որը ցույց է տվել՝ մեկ ժամից ավելի կրունկներով մնալիս կանանց ոտքերը սկսում են ցավել, իսկ յուրաքանչյուր հինգերորդ կին ցավ զգում է արդեն տասներորդ րոպեից: Հարցումները ցույց են տվել՝ տասը կնոջից ինը ունենում են նման խնդիր, իսկ 20 տոկոսն էլ ամաչում է խոսել այդ մասին: Բացի այդ կանայք հագնում են կոշիկներ, որոնք իրենց ոտքի չափսով չեն, սակայն դրանք կրում են միայն նրա համար, որ հավանում են կոշիկի արտաքին տեսքը: Բժիշկները զգուշացնում են' եթե երկար ժամանակ կրեք Ձեր ոտքի չափսից մեծ բարձրակրունկներ, կունենաք առողջական լուրջ խնդիրներ: Բացի այդ, երբ կինը կրում է ոչ հարմարավետ բարձրակրունկներ, ապա ձեռք է բերում ողնաշարի թեքություն:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7680 անգամ
Читать на русском
|