Կվասը՝ խնձորի հյութով
30.05.2013
Շատ համեղ այս կվասը հնարավոր է պատրաստել արագ եւ պարզ եղանակով:
Պատրաստման համար անհրաժեշտ են.
1 լ խնձորի հյութ
2 թեյի գդալ լուծվող սուրճ
1 բաժակ շաքարավազ
1 թեյի գդալ խմորիչ (չոր)
Պատրաստման եղանակը.
Կաթսայի մեջ եռացրեք 3 լիտր ջուր, թողեք՝ սառի: Այնուհետեւ ավելացրեք խմորիչը, շաքարավազը, սուրճը, հյութը եւ խառնեք: Ստացվածը թողեք՝ 8 ժամ մնա սենյակային ջերմաստիճանում: Հետո լցրեք բանկաների մեջ եւ սառեցրեք սառնարանում: Կվասը պատրաստ է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6591 անգամ
Читать на русском
|