Դեսերտ՝ ելակով եւ զեֆիրով
27.05.2013
Ելակով եւ զեֆիրով այս քաղցրավենիքը շատ համեղ է, քաղցր եւ անուշահոտ: Կարող եք պատրաստել եւ հաճելիորեն զարմացնել ձեր մտերիմներին:
Պատրաստման համար անհրաժեշտ են.
250-300 գրամ թարմ ելակ
2 զեֆիր
1 կիվի
3-4 ճաշի գդալ թթվասեր
1 ճաշի գդալ շաքարի փոշի
100 գրամ թխվածքաբլիթ
Պատրաստման եղանակը.
Ելակի հատիկները բաժանել երկու մասի, թխվածքաբլիթները կոտրել, զեֆիրն ու կիվին նույնպես բաժանել ոչ մեծ կտորների: Թթվասերի վրա ավելացնել շաքարի փոշին եւ հարել, կարելի է շաքարի փոշի չանել, եթե ելակը քաղցր է: Այդ ամենից հետո եղածը շերտերով լցնել ամանի մեջ՝ թխվածքաբլիթը, զեֆիրը, ելակը, ավելացնել վրան թթվասեր եւ կիվի, հետո զեֆիր, ելակ եւ թթվասեր, այնուհետև դնել սառնարանը 2 ժամ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9565 անգամ
Читать на русском
|