Լոլիկն օգնում է խուսափել դեպրեսիայից
27.05.2013
Չինացի եւ ճապոնացի գիտնականները պարզել են՝ լոլիկն օգնում է խուսափել դեպրեսիայի զարգացումից:
Հազարավոր մարդկանց շրջանում անցկացվել է հետազոտություն, որից պարզվել է, որ դեպրեսիայի կանխման համար բավական է շաբաթը 2-5 լոլիկ օգտագործել: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ այն մասնակիցների մոտ, ովքեր օգտագործել են նշված քանակությամբ լոլիկ, դեպրեսիա ապրելու հավանականությունը նվազել է 50 տոկոսով: Այնպես որ, կարող եք փորձել դեպրեսիայից խուսափելու այս նոր բացահայտումը, գուցե այն Ձեզ էլ օգնի խուսափելու նմանիրավիճակներից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5932 անգամ
Читать на русском
|