Կինն ուզում է միշտ հետաքրքիր մնալ տղամարդու համար
13.05.2013
Յուրաքանչյուր կին երազում է սիրելի և ցանկալի լինել և միշտ իր տղամարդու համար հետաքրքիր մնալ: Մի քանի պարզ գաղտնիքներ կան, որոնք կօգնեն կանանց միշտ գրավիչ երևալ ուժեղ սեռի ներկայացուցիչների աչքերում:
Մենք բոլորս հիշում ենք «Ամեն կին իր մեջ գաղտնիք պետք է ունենա» արտահայտությունը: Տղամարդկանց հետաքրքիր են կյանքի հանդեպ իրենց հայացքներն ունեցող կանայք, ովքեր նաև հետաքրքիր զրուցակիցներ են: Շատ աղջիկներ փորձում են առաջին հանդիպմանը «ցնցող» տպավորություն թողնել: Դա, իհարկե, լավ է, սակայն պետք չէ չափն անցնել՝ հավատարիմ եղեք ինքներդ ձեզ: Հաջորդ հանդիպումներին տղամարդը անպայման կնկատի, թե ինչպիսին եք դուք իրականում: Ամենակարևորն անկեղծ և բնական լինելն է:
Տղամարդիկ աչքերով են սիրում: Նույնիսկ եթե աղջիկը շատ խելացի լինի, սակայն թափթփված, կեղտոտ, գզգզված մազերով և անխնամ ձեռքերով, դժվար թե տղամարդը նրա կողքին երկար մնա: Մյուս խնդիրը վնասակար սովորություններն են: Գաղտնիք չէ, որ տղամարդիկ չեն սիրում ծխող և խմող կանանց: Փորձեք ազատվել այդ կախվածություններից:
Եվ, իհարկե, ավելորդ չէ նշել կանացիության մասին: Հենց դա է երբեմն դառնում այն խայծը, որը տղամարդուն գրավում է կնոջ մեջ: Սովորեք կանացի հագուստ կրել, մոռացեք տաբատների մասին: Օգտագործեք երեք բնական միջոցները՝ խելքը, գեղեցկությունը, անօգնականությունը: Եվ դուք միշտ անթերի և ցանկալի կին կլինեք։ Այս մասին գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
1in.am Դիտվել է 5905 անգամ
|