Ինչպե՞ս ընտրել որակյալ շրթներկ
09.05.2013
Այս սեզոնին կարմիր շրթներկը զբաղեցնում է առաջին տեղը Ձեր կանացի պարագաների մեջ: Ինչպե՞ս ընտրել շրթներկ, որը կսազի հենց Ձեզ եւ կլինի որակյալ:
Այն, որ բրենդային խանութներում կեղծված ապրանքներ չեն լինում, այդքան էլ այդպես չէ, ուստի գնելուց առաջ վաճառողից պահանջեք ապրանքի վկայական, հատկապես, եթե որոշել եք այն ունենալու համար ծախսել կլորիկ գումար:
Շրթներկի գույնն անպայման պետք է ներդաշնակ լինի մազերի եւ մաշկի գույնի հետ. բաց գույնի մազեր եւ մաշկ ունեցողները պետք է աշխատեն վառ գույնի շրթներկ չօգտագործել. դա գռեհիկ կնայվի: Իսկ այն աղջիկները, ովքեր ունեն մուգ մազեր, կարող են ընտրել հենց վառ շրթներկեր. այն կատարյալ կնայվի Ձեր դեմքին: Պարզելու համար շրթներկը կսազի՞ Ձեզ, թե՞ ոչ' քսեք թղթի վրա եւ մոտեցրեք Ձեր դեմքին' պարզելու, թե որքանով է ներդաշնակ: Քսելիս ուշադիր եղեք, որակյալ շրթներկը պետք է հարթ քսվի ու ոչ մի ճաք չունենա, այն հեշտ է քսվում եւ երկար պահպանում իր թարմությունը:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3433 անգամ
|