Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Իմերեթական խաչապուրի

07.05.2013

Իմերեթական խաչապուրի

8-10 բաժնի համար

Բաղադրությունը

 

Կաթ` 1 բաժակ

Չոր խմորիչ` 1 ճաշի գդալ

Բուսական յուղ` 150 գր.

Աղ` մի պտղունց

Կարագ` 100 գր.

Մածուն` 500 գր

Ձու` 1 հատ

Ալյուր`  0.8-1կգ

Շաքարավազ` մեկ պտղունց

 

Միջուկի համար

 

Պանիր (ցանկալի է իմերեթական) ՝ 1 կգ

Ձու (միայն դեղնուցը) վրան քսելու համր` 1 հատ

Ձու` 1-2 հատ (ըստ ցանկության)

Թթվասեր՝ վրան քսելու համար- 1 ճաշի գդալ

Կարագ` 50 գր

Տաքացնել կաթը, ցանել շաքարավազը և խմորիչը, լցնել մի փոքր բուսական յուղ, լցնել ալյուրը և 15 րոպե դնել տաք տեղում: Դրանից հետո ավելացնել մածունը և ալյուրի մեծ մասը, կոտրել ձուն և  հարել:  Անհրաժեշտության դեպքում ավելացնել ալյուր:  Ավելացնել հալեցված և հովացրած կարագը և աղ: Շարունակել հարել ևս 20 րոպե՝ ժամանակ առ ժամանակ ձեռքերին բուսական յուղ ավելացնելով և այն խմորի վրա տարածելով: Պատրաստի խմորը չպետք է կպչի մատներին: Խմորից գունդ պատրաստել, ցանել ալյուրով, ծածկել սրբիչով և 2 ժամ թողնել տաք տեղում:

Հունցել և թողնել հանգստանա ևս 1-1.5 ժամ:

 

Միջուկի համար քերել պանիրը, ըստ ցանկության հարել 1-2 ձու և ավելացնել փափկեցված կարագը:

Պատրաստի խմորը բաժանել ըստ մասնաբաժինների՝ նայած թե ինչ չափի եք ցանկանում մեկ կտորը լինի: Մեկ մասնաբաժինը գնդել և բացել, ցանել ալյուր: Քերած պանիրը նույնպես բաժանել ըստ մասնաբաժինների այնպես, որ բոլոր կտորները հավասարաչափ պանիր ունենան: Պանրից գունդ պատրաստել, դնել խմորի կենտրոնում,  խմորի անկյունները հավաքել և քարկապ անել:

Այնուհետև խմորը շրջել և գրդնակել մինչև մեկ սանտիմետր դառնալը: Խաչապուրու վրա քսել ձվի դեղնուցի և թթվասերի խառնուրդը, դնել ափի մեջ և տակը յուղ քսել, պատառաքաղով մի քանի անգամ ծակծկել, իսկ մեջտեղում փոքրիկ անցք բացել:

Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 20-25 րոպե: Երբ երեսը վարդագույն դառնա, հանել խաչապուրին և ծածկել սրբիչով: Մատուցել 10 րոպե հետո, երբ պանիրը կպնդանա և չի ծորա կտրելու ժամանակ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 25753 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տժվժիկ

26.06.2026
Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Լոբի վրացական բաղադրատոմսով

13.02.2026
Առաջարկում ենք լոբու վրացական բաղադրատոմս, որը պատրաստվում է չորացրած հատիկներով և ընկույզով՝ համեմված սոխով, սխտորով և համեմունքներով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 987 անգամ
29.06.2026
Դիտվել է 877 անգամ
27.06.2026
Դիտվել է 367 անգամ
02.07.2026
Դիտվել է 213 անգամ
03.07.2026
Դիտվել է 105 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster