«Կրիան» կգերազանցի բոլոր արագությունները, եթե հայտնվի Ձեր հյուրասիրության սեղանին: Այս գունեղ, նաեւ շատ համեղ աղցանը կարող եք փորձել հենց առաջիկա տոներին:
4 ձու 150 գր հավի միս (ապխտած) 1 գլուխ սոխ 2 հատ խնձոր (ցանկալի է' թթու) 100 գ պանիր 150 գ ընկույզ հազարի տերևներ
Պատրաստման եղանակը.
Ափսեն զարդարել հազարի տերևներով, իսկ վրան հերթականությամբ ավելացնել հետևյալ շերտերը`
1-ին շերտ – ձվի սպիտակուց' քերիչով անցկացրած 2-րդ շերտ– մանր կտրտած ապխտած միս 3-րդ շերտ – մայոնեզ 4-րդ շերտ – օղակաձև կտրատած սոխ 5-րդ շերտ– քերիչով անցկացրած խնձոր 6-րդ շերտ – մայոնեզ 7-րդ շերտ – քերած պանիր 8-րդ շերտ – ձվի դեղնուց 9-րդ շերտ – մայոնեզ 10-րդ շերտ – մանրացրած ընկույզ
Մեկ ձվից պատրաստել «կրիայի գլխիկը»: «Ոտիկներ» պատրաստելու համար օգտագործել կիսած ընկույզներ: Մայոնեզով կրիայի մեջքին քառակուսիներ ստանալ: Վերջում կարելի է «կրիային» զարդարել օղակաձև կտրտած սոխով: Բարի ախորժակ
25-04-2025 13:52 Netflix-ը վերջապես թողարկել է «Wednesday» սերիալի երկար սպասված երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թիզեր-թրեյլերը։ Սերիալը նախատեսվում է թողարկել հոսքային ծառայությունում երկու մասով։ Թրեյլերում Ջեննա Օրտեգայի կերպար Ուենսդեյ Ադամսը վերադառնում է Nevermore Academy:
25-04-2025 13:49 YouTube-ը 20 տարեկան է. մինչ օրս վերբեռնվել է ավելի քան 20 միլիարդ տեսանյութ: Հաղորդվում է, որ միջինում ամեն օր YouTube է վերբեռնվում ավելի քան 20 միլիոն տեսանյութ։ 2024 թվականին YouTube-ի օգտատերերը ամեն օր տեսանյութերի վրա թողել են միջինը 100 միլիոնից ավելի մեկնաբանություն, իսկ ստեղծողները «նշել» են օրական միջինում 10 միլիոն դիտողի մեկնաբանությունները։ Անցյալ տարի YouTube-ի տեսանյութերը միջինում օրական ավելի քան 3.5 միլիարդ «լայք» էին ստանում օգտատերերից։
25-04-2025 03:59 52-ամյա Գվինեթ Փելթրոուն հրաժարվել է պալեոլիթյան խիստ սննդակարգից, որին հետևել է մի քանի տարի։ Հոլիվուդյան աստղը Goop փոդքասթի ժամանակ խոսել է իր որոշման մասին՝ խոստովանելով, որ արդեն «հոգնել» է քարանձավային մարդկանց կերակուր ուտելուց:
25-04-2025 01:01 37-ամյա Բենի Բլանկոն անակնկալ է կազմակերպել իր հարսնացուի՝ 32-ամյա երգչուհի Սելենա Գոմեսի համար՝ ավագ դպրոցի ավարտական երեկույթի տեսքով։ Երաժիշտը պարզել է, որ Սելենան ավանդական ավարտահանդես չի ունեցել, քանի որ դեռահասության տարիներին արդեն չափազանց հայտնի էր և խիստ շատ էր աշխատում։ Բեննին թեմատիկ լուսանկարահանման անակնկալի մանրամասները և կադրերը կիսվել է սոցիալական ցանցերում։
25-04-2025 00:04 Ջեսիկա Սիմփսոնի երկրպագուներին գրավել է այն լուրը, որ երգչուհին սոցիալական ցանցերում ակտիվորեն սիրախաղ է անում դերասան Ջերեմի Ռեների հետ։ Թվում է, թե նա ժամանակ չի վատնում, մինչ փաստաբանները պատրաստում են Սիմփսոնի և մարզիկ Էրիկ Ջոնսոնի ամուսնալուծության համար անհրաժեշտ ամեն ինչ։