LN-ի հյուրասրահում է երգիչ-երգահան, «Արձագանք» խմբի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանը:
- Պարոն Բայաթյան, ի՞նչ դեր են ունեցել կանայք Ձեր կյանքում:
-Կանայք միշտ էլ իրենց դերն ունեն յուրաքանչյուր տղամարդու կյանքում: Իր գեղեցկությամբ, ուշադրությամբ, բուրմունքով կինն արդեն տեղ ունի տղամարդու կյանքում: Ամենաերջանիկ տղամարդը նա է,ով հանդիպել է իր կեսին: Ոչ թե իր երազած կեսին, այլ ի վերուստ իր կեսին: Մարդ կիսատ-պռատ է ստեղծվել: Մի կեսը ստեղծվել է, արարվել, իսկ մյուս կեսը մարդ պետք է լրացնի կամ գտնի:
-Իսկ Դուք լրացրե՞լ եք Ձեր կեսը:
-Այդ հարցում ես շատ բախտավոր եմ: Բանակից հետո աշխատանքի էի անցել, որտեղ էլ տեսա նրան\' իմ կեսին: Մարդու ինտուիցիան չափազանց զարգացած է. ես միանգամից հասկացա, որ նա հենց այն կինն էր, ում ես հանդիպելու էի…
-Սեր առաջին հայացքի՞ց:
-Այո, հենց առաջին հայացքից: Մենք շատ արագ իրար հասկացանք: Անցավ մոտ 3 ամիս և ամուսնացանք: Մարդիկ սիրում են երկար-բարակ, բայց ինձ համար բավական էր հասկանալու համար, թե ում եմ գտել: Նրա խոսելուց, վերաբերմունքից, ներկայությունից, պահվածքից անմիջապես զգում ես:
- Ո՞րն է, ըստ Ձեզ, կնոջ առեղծվածը:
-Ինձ թվում է' կնոջ աստվածային նշանակությունը մայրությունն է: Դրանից ավելին բնությունը ոչ մեկին չի տվել: Կնոջ ամենամեծ առեղծվածը հենց մայրությունն է:
-Ինչպիսի՞ն է Արտավազդ Բայաթյանն ընտանիքում:
-Շատ եմ սիրում ընտանիքս' կնոջս, աղջիկներիս: Շատ լավ ենք հասկանում միմյանց: Վեճեր ու խոսակցություններ լինում են. բայց մենք շուտ համաձայնության ենք գալիս, որովհետև սիրում ենք միմյանց լսել: Մեզ մոտ աշխատանքը շատ լավ բաշխված է: Ես գիտեմ իմ անելիքը, կինս\' իրենը:
-Դժվա՞ր չէ իգական սեռի երեք ներկայացուցիչների շրջապատում:
-Ես դժվարություն չեմ զգացել: Քանի որ իմ տան կանայք շատ ակտիվ են, լավ կլիներ մի տղա էլ լիներ, նրա թեկուզ ֆիզիկական ներկայությունը մեծ բան կտար: Չէի ասի' հեշտ է, բայց առանձնապես դժվարություն էլ չեմ զգում:
-Որպես փորձառու տղամարդ, կասե՞ք, թե ինչ հմտություններ է օգտագործում տղամարդը' կնոջը գրավելու համար:
-Տղամարդը պետք է ազնիվ լինի: Նրա լավագույն հատկանիշներն են ազնվությունը, անկեղծությունը: Բացի այս, պետք է շատ հոգատար լինի, որպեսզի կինն իրեն ապահով զգա: Խոսքը, իհարկե, այն տղամարդու մասին է, ով գիտի ինչպես իրեն դրսևորել, չափը չի անցնում ոչ մի դեպքում, չի վիրավորում ու չի նվաստացնում, որ ինքը բարձր երևա:
-Կա՞ն կնոջ այնպիսի հատկանիշներ, որոնք նկատում եք անմիջապես:
-Այո, կանացիությունը: Դա շատ կարևոր է կնոջ համար: Ինձ դուր չի գալիս, որ հիմա կանայք ձգտում են նմանվել տղամարդկանց: Սխալ են հասկացել «հավասարություն» բառը:
-Իսկ Դո՞ւք ինչպես եք հասկանում տղամարդու և կնոջ հավասարություն ասվածը:
-Նրանց հավասարությունը նրանց տարբերության մեջ է: Կնոջն ընդունել որպես կին,իսկ տղամարդուն' որպես տղամարդ: Պետք չէ կնոջից փորձել տղամարդ ստանալ: Հավասարությունն այն չէ, որ կինը «շտանգիստ» դառնա: Եթե կինը միայն սերունդ դաստիարակի, դա արդեն այնքան ծանր գործ է, որ մնացած բոլոր աշխատանքները դրա համեմատ ոչ մի բան են: Սերունդ է աճում, դաստիարակվում... Կանայք մոլորվել են, ինչ-որ ուրիշ բաներ են փնտրում, բայց իրականում նրանց կարևորագույն խնդիրը հաջորդ սերնդի հետ է կապված, և եթե նրանց ուշադրությունը այդ կողմը լիներ, մենք շատ ավելի որակով ու առողջ սերունդ, երիտասարդություն կունենայինք:
- Բացասաբա՞ր եք վերաբերվում կնոջ' բոլոր ոլորտներում լինելու փաստին:
-Ոչ, բացասաբար չեմ նայում: Ես նրանց ընդունում եմ ամենուր, բայց կան ոլորտներ, որ նրանցը չեն: Նրանք չպետք է ֆիզիկական ծանր, անպետք աշխատանքներ կատարեն: Պետք չէ, որ ցույց տան, թե կարող են տղամարդուն փոխարինել: Յուրաքնաչյուրն իր նշանակությունն ու աշխատանքն ունի: Մնացած բոլոր պաշտոններում էլ կանայք կարող են առավելագույնս դրսևորել իրենց: Բայց մեր կանայք մի տեսակ անտեսված են, հայհոյված: Ես չգիտեմ' ինչու են մեր կանայք այդպես թաքնվել, խեղճացել: Կանայք շատ պետք է լինեն բոլոր ասպարեզներում, եթե ոչ ավելի շատ, ապա գոնե հավասար: Սա միայն տղամարդկանց աշխարհ չէ, սա նաև կանանց աշխարհն է. նրանց միասնության աշխարհն է : Ամենապատասխանատու պահերին կանայք կարողանում են անել այն, ինչը տղամարդը գուցե չկարողանա: Ես շատ բարձր կարծիք ունեմ կանանց մասին : Նրանց փոխարեն ես վիրավորանք եմ զգում. մի կողմից անտեսված են, մյուս կողմից' անսպառ օգտագործվում են, մյուս կողմից էլ' մեր կանայք ստրուկի կարգավիճակում են: Դա ամենևին լավ չէ:
-Իսկ ինչպիսի՞ն չպետք է լինի կինը Ձեր կարծիքով:
-Կինը չպետք է փնթի լինի: Չպետք է բամբասող լինի: Արդեն արմատացած կարծիք կա, որ եթե կանայք հավաքվոեւմ են, ապա բամբասում են: Եվ չպետք է անշնորհք լինի, որ նույնիսկ կոճակ կարել չիմանա: Դրա փոխարեն քնքշությունը, կանացիությունը շատ են գեղեցկացնում կնոջը:
-Ինչպե՞ս եք ընկալում սերը:
-Սերը ոչ ոք չի կարողացել բացատրել, որ ես բացատրեմ: Դա բացատրելու չէ:
-Համաձա՞յն եք այն կարծիքին, որ կյանքում մեկ անգամ են սիրում:
-Կան մարդիկ, որոնք միասեր են: Ես գտնում եմ, որ քանի մարդ ապրում է,չի կարող բացակայել սիրո դաշտից: Եթե մարդ իր կյանքում սեր չի խոստովանել, ո՞ւմ է պետք այդ մարդը: Կապ չունի գեղեցիկ ես, թե տգեղ, հարուստ, թե աղքատ, բայց ինչպե՞ս կարող ես ապրել ու չզգալ սիրո էդ ուժը, քամին: Երբ մարդ սիրահարվում է, նա ամբողջովին փոխվում է, նրա արյունն է այլ կերպ հոսում:
-Հաճա՞խ եք սեր խոստովանել:
-Այո, ես էլ եմ սեր խոստովանել: Դպրոցական, ուսանողական տարիներին հաճախ էր լինում' սիրում էինք, խոստովանում, ու լավ էր…(ժպտում է- LN): Մարդ չի կարող սերն իր մեջ պահել և ինչո՞ւ պահել: Սակայն հիմա ես մտածում եմ, որ շատ ավելի կարևոր է, որ դու ինքդ սիրես, և ամենևին պարտադիր չէ, որ իմանաս'քեզ սիրում են: Վերջիվերջո երբ սիրում ես, քեզ հետ են այդ փոփոխությունները լինում:
- Ո՞րն եք համարում սիրո մասին Ձեր ամենահաջողված երգը:
-Ես «Անահիտն» եմ առանձնացնում: Երբ մենք ստեղծում էինք այդ երգը, իսկապես մեծ էներգիա էինք ներդնում: Ինձ համար Անահիտը հայ կնոջ կերպարն է' ամենալավ իմաստով' գեղեցկության, սիրո, աշխատունակության… Հայ կնոջ լավագույն խորհրդանիշներից է Անահիտը:
-Տարբերվո՞ւմ է հայ կինը մյուսներից:
-Հայ կանայք շատ հավատարիմ ու նվիրված են: Նաև ծայրահեղ կերպով նվիրվում են իրենց երեխաներին: Բոլոր մայրերն էլ նվիրված են երեխաներին, բայց հայ կանայք շատ ավելի շատ:
-Կինը պետք է գեղեցի՞կ լինի:
-Գեղեցիկ է նա, ով իր ներկայությամբ պայծառացնում է ամեն ինչ: Ով ոչ թե խամրեցնում է, այլ լույս է բերում իր ներկայությամբ: Մեզ մոտ գեղեցկությունը չափսերի հետ են խառնում: Գեղեցկությունը ներքին կատեգորիա է: Կարող է արտաքանապես գեղեցիկ լինի, բայց «դառը կորիզ» լինել: Շատ կարևոր է, որ դիմակով ման չգան, մանավանդ աղջիկները:
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։