Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ուխտավորի դաջվածքով կինը. 1915-ին Գալիլիա մայրիկը 7-ամյա աղջնակ էր

24.04.2013

Եղեռն վերապրած Քեսապցի Գալիլիա Մանճիկյանը՝ Գալիլ նանան, հոգին ավանդեց 104 տարեկանում: Իսկ 1915թ-ին նա ընդամենը 7 ամյա աղջնակ էր: Մինչև կյանքի վերջը նա սերունդներին պատմեց այդ օրերի անցուդարձի մասին:

Մուսա լեռան դիմաց, ծովային հարևանությամբ գտնվող Քեսապ հայաբնակ գավառը գաղթօջախ չէ: Ասում են այստեղ հայերն ապրում են Տիգրան Մեծի ժամանակներից : Հայոց մեծ եղեռնից շատ առաջ էլ այստեղ բնակվում էին հայեր: 1915թ-ին Կիլիկյան Հայաստանի այս հողակտորից էլ հայերը տարհանվում են:

600x580

1915թ-ին Քեսապից դուրս եկած 8000 հայերից փրկվել ու վերադարձել են մոտ 1500-2000-ը միայն: Տիկին Գալիլիա Մանճիկյան-Յարալյանը նրանցից մեկն էր:

Երբ մենք հանդիպեցինք նրան, արդեն 103 տարեկան էր: 104 տարեկանում նա ավանդեց հոգին, մինչ այդ ավանդելով սերունդներին 7-ամյա աղջնակի հիշողությունները եղեռնից:

Նա ծնվել է Գարատուրանում, (Քեսապ ավանի ծովափնյա գյուղ) 1908թ-ին, Մովսես և Եղիսաբեթ Յարալյանների ընտանիքում: 1915թ-ին, մյուսների հետ նրա ընտանիքն էլ բռնում է գաղթի ճանապարհը. hասնում են Համա, Հոմս, Դամասկոս, որտեղից քշվում են փոքր Սայիտ և շրջակա գյուղերում մուրացկանություն անելով ապրում են առաջին տարին, սակայն հայրը մահանում է: Մայրը՝ 4 դուստրերի և որդու հետ, չարչարվելով ու թափառելով, հասնում են Երուսաղեմ: Այստեղ 1918թ-ին նրանց ձեռքերի վրա ուխտավորի նշան են դնում, որպեսզի իբրև ուխտի գնացածներ կարողանան վերադառնալ: Եվ միայն 1920թ-ին, 5 տարի թափառական լինելուց հետո, վերադառնում են Դամասկոսով' Հալեպ, ապա Անտիոք և Հասնում են Քեսապ՝ Գարատուրան գյուղ, Յարալյան թաղ:

600x580

«Գյուղ չմնաց, որ մեզ չտարան, տեսակ-տեսակ գյուղեր: Մեր ընտանիքը բազմանդամ էր, մյուս մարդկանց հետ մեզ էլ տեղ տվեցին մի գյուղում, ողորմած հոգի հայրիկս այնտեղ մահացավ: Չորս քույր և մեկ եղբայր էինք, մայրիկս էլ էր մեզ հետ, հետո էլի գյուղերում շրջեցինք, մինչև հասանք Երուսաղեմ: Այստեղ մեզ հաց տվեցին, ուրախացանք: Ասացին, որ ձեռքիս վրա դաջվածք պիտի անեն, բացեցի ձեռքս, ասեղներով, ներկով դաջվածք արեցին: Հարցրեցին, թե որ տարեթիվն եմ ուզում դաջել, ասացի, որ իմ խելքի բանը չէ, որն ուզում եք: Ուխտավորի խաչանշանի կողքին դաջեցին՝ 1918թ.: Հետո գումար ունեցողները նավերով գնացին, մենք՝ մի քանի ընտանիքի հետ միասին, գյուղ առ գյուղ ընկած գնում էինք, տրակտորով հասանք Անտիոք: Այնտեղից ոտքով Քեսապ հասանք: Քեսապից իջանք Գարատուրան, տեսանք տները քարուքանդ էին եղած, մենք անոթի էինք, ծարավ, տանջահար»:-Պատմում էր Գալիլ նանան:

600x580

1927թ-ին նա ամուսնանում է Մինաս Մանճիկյանի հետ, ունենում յոթ զավակ: Նա իրեն երջանիկ է համարում, որ այդքանից հետո, իրենց ընտանիքը կարողացավ վերադառնալ հայրենիք, մինչդեռ Արևմտյան Հայաստանում, շատերն իրենց հարազատների հետ կորցրեցին հայրենի հողը և ովքեր փրկվեցին' ուրիշ երկրներում հաստատվեցին: Պատմում է, որ Արևմտյան Հայաստանի իրադարձությունների, կոտորածների մասին, Դեյր Զորի զոհերի և այլ շատ դաժան մանրամասների մասին իմացել է վերադառնալուց հետո: Գալիլ նանան կատակով ասում էր, որ ինքը «երջանիկների» խմբում էր, եթե կարելի էր այդպես ասել, նրանց աչքի առաջ մարդ չեն սպանել, չարչարանքներից էին մարդիկ մահանում: Իսկ Դեյր Զորի խմբից այդպես էլ լուրեր չեղան:

1915թ-ի դեպքերը Գալիլ նանայի հիշողությունից չջնջվեցին ճիշտ այնպես, ինչպես իր դաստակից չջնջվեց փրկարար դաջվածքը: Նրա սրտում ու դաստակի դաջվածքում ամփոփված հիշողություններն ու հույզերն էլ նա ավանդեց սերունդներին:

Հ.Գ. Այս պատմության մասին տեսանութը տես այստեղ:

Նանե Բագրատունի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7133 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1056 անգամ
06.05.2024
Դիտվել է 379 անգամ
03.05.2024
Դիտվել է 202 անգամ
04.05.2024
Դիտվել է 153 անգամ
07.05.2024
Դիտվել է 83 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster